«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին

«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին

Իրադարձային Ipress 2024-05-02 21:33:00 1971
ashakerty-mahacav-1_2gUtu.jpg

Ապրիլի 29-ին Վահան Զատիկյանի անվան թիվ 90 հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ գիտակցությունը կորցրել, այնուհետև հիվանդանոցում մահացել է 7-րդ դասարանի աշակերտուհի։

Iravaban.net-ը խոսել է դպրոցի տնօրեն Սիրամարգ Խոցանյանի հետ։

Նա ընդգծել է, որ 13-ամյա Լիլիան սրտի հետ կապված խնդիր չի ունեցել։

«Նման բան չի եղել, ո՛չ իր բժշկական թղթերում դպրոցի, ո՛չ էլ պոլիկլինիկայի թղթերում նման նշում չկա, ոչ էլ ծնողն է որևէ անգամ նման բան ասել։ Երեխան առաջին դասարանից պարի է գնում։

Իր ծնողները շատ ուշադիր, հետևողական են եղել։ Իր մայրն ամեն օր երեխային բերել և տարել է դպրոցից։ Ամեն ինչին երեխան մասնակցում էր, բոլոր նախագծերին ակտիվ մասնակցություն ուներ, միշտ բեմերում պարել է։ Որևիցե անգամ այդ երեխան չի բողոքել, ո՛չ սրտից, ո՛չ էլ այլ տեղից»,-նշել է նա։

Դպրոցի տնօրենի խոսքով՝ դեպքի օրն էլ երեխան չի դժգոհել, որ իրեն վատ է զգում։

«Այդ օրը Պարի միջազգային օրն էր, մեր պարի խմբավարը նույնիսկ երեխաներին շուտ չի կանչել, թույլ է տվել, որ երեխաները տանը հաց ուտեն, ջուր խմեն, նոր գան, որ չհոգնեն։ Միջոցառումը սկսվել է 14։20։ Բոլորս նստած էինք դահլիճում։ Երեխան առաջին պարը պարել է։ Հետո 3-րդ, թե 4-րդ պարը պետք է պարեր ինքը, պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ։ Այնքան հանգիստ ընկավ, որ բոլորը մտածեցին պարի ինչ-որ շարժում է։ Այդ պահին բոլորը բարձրացան բեմ, երեխային ուշքի բերեցին ու հանեցին դահլիճից դուրս։

Ինքը գիտակցության եկավ։ Մտածեցինք երևի հուզվել է, հազար բան կարող էր լինել։ Դրսում ինքը իր քրոջն ասել է՝ թողեք, ինձ ոչ մի բան պետք չի ու նորից կտրուկ վատացել է։ Արագ շտապ օգնություն են զանգել։ Այս ամենը տևել է 8-9 րոպե, սյդ ընթացքում նույնիսկ հասցրել են հիվանդանոց։ Մինչև շտապ օգնության հասնելը մենք անընդհատ կապի մեջ ենք եղել բժիշկների հետ, ասել են, թե ինչ անենք, ինչ օգնություն ցույց տանք։ 2 րոպեում հասցրել են հիվանդանոց։ Ուղիղ ժամ ու կես բժիշկները աշխատեցին, բոլոր բժիշկները այդտեղ էին»,-նշել է տիկին Խոցանյանը։

Տնօրենն ընդգծել է, որ մինչև դեպքը չի եղել, որ աղջիկը դժգոհի իր առողջական վիճակից։

Դպրոցի տնօրենի խոսքով՝ կավարտվի դատաբժշկական փորձաքննությունը բոլորն էլ կիմանան, թե ինչ է եղել, այս պահին ոչ ոք չի կարող հստակ ասել։

Поделиться
Класс
Send
img2382_kHG8v.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»

img3318_9HR6N.jpeg

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

img2378_pKK2U.jpeg

Դատախազը հաստատեց. Կկալանավորվեն մեղադրյալները

img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար