Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Իրադարձային Ipress 2024-05-04 21:12:00 37557
hrdeh-3_VoXsQ.jpg

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ մայիսի 4-ին, Գյումրու Սուրեն Մատնիշյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր էին հայտնաբերվել։

Հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան։ Ահազանգը Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է 08:05-ին։ Դեպքի վայր է մեկնել սկզբում 2, այնուհետ ևս 2 մարտական հաշվարկ։

Հրդեհի պահին տանը 5 մարդ է եղել։ Նրանցից 3-ը՝ ծնողներն ու 6 տարեկան տղա երեխան դուրս են վազել և փրկվել։ Իսկ 3 և 5 տարեկան երեխաները մնացել են այրվող տան կրակների մեջ։ Աղջիկների մոխրացած դիերը հայտնաբերվել են ննջասենյակում՝ կողք-կողքի՝ իրենց մահճակալների մոտ։

Մեր տեղեկություններով մահացած երեխաները Գյումրու խնամքի կենտրոններից մեկի սաներ են, և միայն շաբաթ-կիրակի օրերին էին տանը լինում։

Հրդեհված տունը ընտանիքին չի պատկանում։ Բնակության համար այն իրենց էր տրամադրել ՌԴ-ում ապրող ծանոթներից մեկը։

Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեցին, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 6-րդ կետերով (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը) և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով /2 դրվագ/ (Սպանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։

Կատարվել է դեպքի վայրի սկզբնական զննում, որի ընթացքում այրված տան մոխրացած տարբեր հատվածներից վերցվել են նմուշներ: Տուժող են ճանաչվել այրված տան ննջասենյակում մահացած հայտնաբերված 2019 և 2020 թթ. ծնված երկու քույրերը։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Օպերատիվ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին։ Միջոցներ են ձեռնարկվում հրդեհի առաջացման պատճառները և երեխաների մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը