Ով է քիչ առաջ ձերբակալված «օրենքով գողը». մանրամասներ

Ով է քիչ առաջ ձերբակալված «օրենքով գողը». մանրամասներ

Իրավունք Ipress 2022-07-06 22:19:00 993
orenqov-gox_ZWa6l.jpg

Քիչ առաջ դատախազությունը հայտնեց, որ «օրենքով գող» է ձերբակալվել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ձերբակալված «օրենքով գողը» «Լեննականցի Սուրո» մականվամբ Սուրեն Ավետիսյանն է: Ինչ է արել նա:

Դատախազության ներկայացրած մանրամասները՝ ստորև:

«ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել անձանց կողմից քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, ինչպես նաև մի շարք անձնաց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու և դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու վերաբերյալ:

Բավարար հիմքերի առկայության պայմաններում դեռևս 2022թ. ապրիլի 7-ին համապատասխան հոդվածներով հարուցվել էր քրեական գործ:

Քրեական վարույթի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության համակարգմամբ ՀՀ քննչական կոմիտեի և ԱԱԾ-ի աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ քրեկան աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, այսպես կոչված «օրենքով գող» «Ս.Ա.»-ն ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, որոնց միջոցով տարբեր անձանց տվել է հանձնարարություններ, զբաղվել մասնավոր հարցերի լուծմամբ:

«Լեննականցի Սուրո» մականվամբ Սուրեն Ավետիսյանը՝ ձախից

Բացի այդ, «Ս.Ա.»-ն քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմա­նած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն՝ խմբավորման հետապնդած նպատակ­ների իրականացման համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցած և դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված տարբեր անձանց միջոցով, վերջիններիս գործողությունների հստակ դերաբաշխման եղանակով, կազմակերպել է տարբեր անձանցից, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներից դրամական միջոց­ների հավաքագրումը և տնօրինել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը, այսպես կոչված, որպես «օբշակ» հավաքագրված գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մինչդտական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի 2022թ. հուլիսի 6-ի որոշումներով քրեական ենթամշակույթի հանցակազմերով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից 3-ը՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձինք են, այդ թվում 2-ը՝ այսպես կոչված, «օրենքով գող»:

6 անձ ձերբակալվել է, կատարված խուզարկություններով հայտնաբերվել և առգրավվել է շուրջ 180.000 ԱՄՆ դոլար»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը