Ով է այսօր մահացած զինծառայողը ՖՈՏՈ

Ով է այսօր մահացած զինծառայողը ՖՈՏՈ

Բանակ Ipress 2022-05-11 19:16:00 2847
Հետևեք մեզ՝ Telegram-ում
zincarayog_UZ1lz.jpg

ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում այսօր՝ մայիսի 11-ին, կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վիրավորում ստացած Արգիշտի Եղյանը Սյունիքի մարզի Շաքի համայնքից էր։ 20–ամյա Արգիշտին բանակ էր զորակոչվել մեկ տարի չորս ամիս առաջ։  Շաքի համայնքի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանն ասաց, որ առավոտյան են լսել Արգիշտիի մահվան լուրը։

«Հայրը երեկ ուշ երեկոյան բավականին երկար խոսել է Արգիշտիի հետ։ Ամեն ինչ լավ էր տղայի հետ, բարձր տրամադրություն է ունեցել, ուրախ, բայց թե ինչու է նման բան եղել՝ չգիտենք, հուսով ենք՝ համապատասխան մարմինները կպարզեն։ Մի քանի օր առաջ էլ ես եմ հնարավորություն ունեցել տեսակապով զրուցել նրա հետ, բարձր տրամադրություն ուներ, որեւէ անհանգստություն չուներ»,– պատմեց գյուղի վարչական ղեկավարը։

Արգիշտի Եղյանը սովորում էր ԵՊՀ–ի Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի «Անգլերեն, իսպաներեն եւ հաղորդակցության» բաժնի 1–ին կուրսում։ 

«Իր բացառիկ ընդունակությունների համար, երբ դեռ աշակերտ էր, ԱՄՆ–ին են տարել, հետո կորոնավիրուսի պատճառով հետ էր եկել։ Արգիշտին հավասարակշռված, գրագետ, զարգացած, խելոք տղա էր»,– պատմեց Ռուբեն Մանուչարյանը։ Արգիշտին երկու ավագ քույր ունի։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ մայիսի 11-ին, ժամը 10:15-ին, Հանրապետության արեւելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով։

Поделиться
Класс
Send
kaxel-e-iren_wDeTE.jpg

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. հայրը անասնագոմում հայտնաբերել է իր 15-ամյա տղայի կախված դին

dolar-2_udpIo.jpg

Կտրուկ տատանումներ. Նոր փոխարժեքներ են սահմանվել

prkararner-dzor_uO4h7.jpg

Ժայռից երկու քաղաքացի ընկել է ձորակը. Լուսանկար

shatuov_HGdB3.jpg

Շատունովը մահվան օրը հրաժեշտի տեսագրություն էր թողել բոլորին, այն հրապորակվել է

hivandanoc_175Jj.jpg

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում

kendanakerp_TSUPU.jpg

Կենդանակերպի միակ կինը, ով զարգացած 6-րդ զգայարան ունի

sona-mnackanyan-hxi-kin_GHzaR.jpg

Իհարկե չեմ ցանկանում, բայց եթե վրաերթի ենթարկվածի անունը լիներ Մարիամ Փաշինյան, արդյոք վարորդը կլինե՞ր ազատության մեջ․ մահացած հղի կնոջ հայր

turkia-jrhexex_u6zna.jpg

Թուրքիայում ջրհեղեղներ են. իշխանությունը վտանգի ամենաբարձր՝ կարմիր աստիճան է հայտարարել. Տեսանյութ

lars_ihZxM.jpg

Բացառիկ կադրեր Լարսից. ինչպես է տեղի ունենում փլուզումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

dolar-rubli_pE6VR.jpg

Կտրուկ տատանումներ. Փոխարժեքները նվազեցին

vtar-2_mXjiF.jpg

Լուսանկարներ. Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են ԳԱԶ 53-ն ու Opel-ը

sirusho-1_B3N2P.jpg

Սիրուշոն տեսանյութ է հրապարակել