Ով էր «Թաքնված ջրվեժում» մահացած երիտասարդը

Ով էր «Թաքնված ջրվեժում» մահացած երիտասարդը

Իրադարձային Ipress 2022-06-06 18:50:00 7779
taknvac-jrvez_5KNuC.jpg

Մայիսի 28-ին, Տավուշի մարզի «Թաքնված ջրվեժում» մահացած երիտասարդը Սիրիայի Քեսաբ ավանից հայրենադարձած Վահան Սուլյանն է։ Նա մահացել է՝ փորձելով փրկել իրենից առաջ սահած ընկերոջը․ գրում է aravot.am-ը։

Վահան Սուլյանի դին երկու օր առաջ ամփոփվել է Երևանի Շահումյանի գերեզմանոցում։ Նրա ծնողները չեն կարողացել մասնակցել որդու հուղարկավորությանը, փոխարենը ներկա էին  եղբայրը, երևանաբնակ հարազատներն ու բազմաթիվ ընկերները:

«Ճակատագրի հեգնանքն է՝ նա փրկվեց, հայտնի լողորդ Վահանը՝ ոչ: Աճապարելուց սայթաքել՝ վայր էր ընկել, կոտրել ուսագլուխը, դաստակն ու գիտակցությունը կորցրած գահավիժել ջրվեժի ստեղծած մեծ փոսն ու խեղդվել։ Տեղանքում բազում փնտրտուքներն ու ուսումնասիրություններն անիմաստ էին, նրա դին հայտնաբերեցին միայն հաջորդ օրը՝ ջրվեժի տակ…

Վահանը հոգևոր կրթություն էր ստացել Հալեպում, սակայն չէր ձեռնադրվել, որպես կուսակրոն հոգևորական: Հայրենիքի սերը բերել էր նրան Հայաստան: Նա արշավների մեծ սիրահար էր, գիտակ էր հայրենի բնության ամեն մի անկյանը, ոտատակ էր տվել նաև Արցախը: Երևանում նա շատ դժվարություններ հաղթահարեց, ապրում էր վարձով, աշխատում էր մի քանի տեղ, սկզբում՝ բարում, իսկ զուգահեռ ինքնուրույն հաղթահարում էր ծրագրավորման դժվարությունները։ Այս բնագավառում նա շատ արագ աճեց ու մի քանի տարում դարձավ պահանջված մասնագետ: Արդեն Երևանում բնակարան էր ընտրել, որ պետք է գներ, բազում լուսավոր ծրագրեր ուներ: Վերջերս գնել էր մեքենա ու շտապել էր ցույց տալ սիրած աղջկան։ Միասին վարել էին Երևանի փողոցներով… 

Վստահ ենք՝ այս դեպքը չէր լինի, եթե պատկան մարմինները («Հայանտառ» տնտեսությունը կամ բնապահպանության նախարարությունը, կամ բնապահպան ընկերությունները) մի փոքրիկ աշխատանք տարած լինեին ու շղթայով անջատեին վտանգավոր, հարթ գոտին, թեկուզ մեկ ցուցանակ տեղադրեին՝ «վտանգավոր է ջրվեժին մոտենալը»:

Թող Վահանը վերջին զոհը լինի: Ննջիր խաղաղությամբ, սիրելի Վահան: Հիշատակդ վառ կմնա բոլորիս սրտերում… Ցավակցում ենք ծնողներին, հարազատներին, մտերիմներին, ընկերներին, սիրած աղջկան ու նրան բոլոր ճանաչողներին:

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել