Ովքեր են օգոստոսի 3-ին զոհված զինծառայողները

Ովքեր են օգոստոսի 3-ին զոհված զինծառայողները

Բանակ Ipress 2022-08-05 14:03:00 13284
zohvac-zincarayogner_bMUuO.jpg

Նատաշա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Օգոստոսի 3-ի անմեղ զոհերն են նրանք` պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գաբրիելյանը և Արթուր Խաչատրյանը։

Գուրգենը մեր շրջանի Առաջաձոր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Նելլի Աթանեսյանի մինուճար որդին է, երեք երեխաների հայր։

Դեպքից ժամեր առաջ Գուրգենի քույրը` Նանե Գաբրիելյանը, գործի բերումով այցելեց դպրոց։ Մենք զրուցեցինք։
Մանկավարժներիս համար նա հրաշալի կերպար է, կարծես նրա մոտ ձգողական ուժ կա, որ հաճելիորեն ցանկանում ես հետը զրուցել։ Այս անգամ էլ մեր զրույցը մտերմիկ էր, կարելի է ասել` ամեն ինչի մասին, որին այնքա՜ն մեծ հասկացվածությամբ էր նայում։ Ոչ մեկիս մտքով չէր անցնի, որ նրա հետ մեր բաժանվելուց հետո կլսենք շուտով եղբոր զոհվելու բոթը։

Որքա՜ն մեծ հպարտություն, որ սազում է նրա երիտասարդ տարիքին, ոստիկանական համազգեստով յուրահատուկ կեցվածք, որից զգոն ես դառնում, վերին աստիճանի կազմակերպվածություն, հասկացվածության բարձր մակարդակ` սերնդի հետ իր ակտիվ գործունեությամբ...

Բայց ահա մեծ դժբախտություն, որ մտավ նրանց տունը... Նորից որբացած բալիկներ, սգավոր դարձած մայր, երիտասարդ կին, ընտանեկան փլված օջախ...

Գուրգեն Գաբրիելյանի ընտանեկան լուսանկարին եմ նայում... Նորից Նանեի խրոխտ կեցվածքն է ինձ երևում` ընտանեկան ողբերգությանը դեմառդեմ... Զոհվածի հարազատներին ուղղված սփոփանքի խոսքերը պակասում են, երբ ընտանիքի սյուն են կորցրել...

Կարդացի նույն օրը զոհված Արթուր Խաչատրյանի դստեր դառնացած խոսքը, անակնկալի եկա։ Ընտանիքի չորս երեխաների հայրն է զոհվել, աշխարհն է փլվել նրանց գլխներին... Ինչու՞, ու՞մ մեղքով... Հանուն հայրենիքի՞, երբ նրա դստեր արտասվաթոր աչքերին հայրենիքը մշուշապատ է երևում։ Երբ ժայռ են կորցնում, հայրենիքը դադարում է ժպտալ։ Ու զորակցական խոսքեր են հնչում` սրտեր կեղեքող վշտին կարեկից...Մենք կարողանու՞մ ենք սփոփել զոհվածների հարազատներին, երբ հավերժացած հազարավոր լույս հոգիներ կան երկնքում։ Բայց մինչև ե՞րբ..

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը