Ոստիկանապետից պահանջել ենք Աննա Մկրտչյանի նկատմամբ հարուցել վարույթ․ Դանիել Իոաննիսյան

Ոստիկանապետից պահանջել ենք Աննա Մկրտչյանի նկատմամբ հարուցել վարույթ․ Դանիել Իոաննիսյան

Իրավունք Ipress 2022-05-19 11:53:00 1344
daniel-ioannisyan-anna-mkrtcyan_eFc_d.jpg

Պահանջել ենք վարչական պատասխանատվության ենթարկել Աննա Մկրտչյանին: Այս մասինֆեյսբուքի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով անհնազանդության ակցիայի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի վարքին:

Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին օրերին ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը ակնհայտորեն բազմակի անգամներ խոչընդոտել է ոստիկանների օրինական գործունեության իրականացմանը և չի կատարել ոստիկանների օրինական պահանջը։

Ըստ այդմ, Աննա Մկրտչյանի գործողություններում ակնհայտորեն առկա է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված զանցանք։ Իսկ ԱԺ պատգամավորը` վարչական իրավախախտումների համար պատժվելուց պաշտպանող որևէ անձեռնամխելիություն չունի։

Արդ, Ոստիկանության պետին ուղղված գրությամբ պահանջել ենք Աննա Մկրտչյանի նկատմամբ հարուցել վարույթ, կազմել իրավախախտման արձանագրություն ու դիմել դատարան` տուգանելու պահանջով։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը