«Ո՞նց կարելի է այբուբենը դեն նետել ու որոշել, որ լատինատառ հեշտ է գրելը». Անի Զաքարյան

«Ո՞նց կարելի է այբուբենը դեն նետել ու որոշել, որ լատինատառ հեշտ է գրելը». Անի Զաքարյան

Life Ipress 2024-10-11 12:20:00 1974
ani-zaqaryan_eCnJm.jpg

«Ցանկության պակասն է գրել հայատառ ու ներկայանալ որպես հայ, որովհետև, եթե ես չեմ գրում հայատառ, խուսափում եմ դրանից, փորձում եմ կոծկել իմ թերությունները և առաջ գնալու որպես հայ միտում չունեմ, ինչի՞ս է պետք հայ անունը:

Դա վայել չէ մարդուն, ով փորձում է իր թերություննները կոծկելու համար օգտագործել տարբեր բաներ: Պետք է կարողանաս հարգել քո տեսակը, քո հայ լինելը, այբուբենը: Ո՞նց կարելի է այբուբենը դեն նետել ու որոշել, որ լատինատառ հեշտ է գրելը: Չեմ հասկանում ու չեմ հարգում: Ինչ ուզում են ասեն՝ չեմ ընկալում»,- Yelaket-ի եթերում՝ անդրադառնալով հայատառ գրելու խնդրին ասել է հաղորդավար Անի Զաքարյանը:  

Նա նաև անդրադարձել է հայրենիքը լքելու թեմային: Tert.am Life‑ը առանձնացրել է հաղորդումից մի հատված:

«Ես իմ մտերիմ ընկերուհուն անգամ չկարողացա համոզել, որ նա մնա Հայաստանում, թեև ամեն ինչով ապահովված էր: Ես Մոսկվայում ապրել եմ 1 տարի բավականին հասուն տարիքում, հետո վերադարձել եմ, որովհետև ես հոգով ու սրտով Հայաստանին եմ պատկանում: Անգամ այստեղ, չունենալով սեփական տուն, մեքենա, որևէ նախապայման, որ քեզ կարող է բարեկեցիկ կյանքի բերել, չեմ ունեցել, բայց ես վերադարձել եմ Հայաստան: Մաքառելով, ջանք թափելով, իմ աշխատասիրությունն ու գրաֆիկը ճիշտ դասավորելով փորձել եմ հասնել այնպիսի կետի, որտեղ ինձ և՛ բարոյապես, և՛ ֆինանսապես ապահով կզգամ:

Կապ չունի որտեղ ես գտնվում, ինչո՞ւ նույն աշխատանքը չես անում այստեղ օգուտը քո հայրենիքին տալու համար, Հայաստանը պահպանելու ու զարգացնելու համար»,- ասել է Անի Զաքարյանը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը