Ողբերգական վթար. Մեքենան գլորվել է ձորը. ուղևորները մահացել են

Ողբերգական վթար. Մեքենան գլորվել է ձորը. ուղևորները մահացել են

Իրադարձային Ipress 2023-05-22 12:01:00 309
Հետևեք մեզ՝ Telegram-ում
7dea31d3-f4b2-47a7-8836-aec6a82ce82c_mhVAa.jpeg

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են՝ մայիսի 21-ին` ժամը 19.00-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 80-րդ կմ-ին՝ Տիգրանաշեն գյուղի ոլորաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենային, ապա գլորվել ձորը: Երկու ուղևորները՝ 28-ամյա Արման Պողոսյանը և 33-ամյա Սամվել Ղազարյանը, մահացել են։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են։  

Բախման հետևանքով 099-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր գլորվելով հայտնվել ձորում։

Փրկարարները մահացածներից մեկին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս՝ ձորում, մյուսին էլ՝ ավտոմեքենայի մեջ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը:

Այս պահին տեղում հերթապահություն են իրականացնում նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Լևոն Անտոնյանի գլխավորությամբ։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Поделиться
Класс
Send
25dae6af-9dcb-417b-a5a4-8ff321e6aae2_9dgQV.jpeg

Դոլարն ու ռուբլին կտրուկ էժանացան

1f3f9689-75ee-4da5-b4f7-76a1c3334cac_Ee_s4.jpeg

Հայտնի է՝ ինչու է զինվորը կյանքին վերջ տվել. Նա նամակ է թողել

aeaf9809-258b-4d7a-96d4-9e3f146da01f_TwqPc.jpeg

Քիչ առաջ նոր թվեր հրապարակեց Կենտրոնական բանկը

66c1a952-4fbb-4b8d-ba78-708ec4a72724_L3hPg.jpeg

36 ժամ ջուր չի լինելու այս հասցեներում

17e8e493-8667-47c6-8bb7-a778660c3fb5_hTLIW.jpeg

31 ժամ գազ չի լինելու նշված հասցեներում

9367628f-7792-4051-a47b-29fa56734a57_AlmE6.jpeg

Մի շարք երթուղիներ են ավելացվել և միացվել. նոր ավտոբուսները մտնում են երթուղի

46289f3e-70df-4519-b68c-19b20a3380ba_HhzHS.jpeg

Մինչ վարորդները ջանասիրաբար «մաքրում» են մեքենաների ապակիների «պլյոնկաները», իշխանությունները որոշումը փոխեցին

bada97dd-ad72-444a-a4f3-fe3c1ce4ffca_tnlZ6.jpeg

Կտրուկ տատանումներ. Նոր Փոխարժեքները սահմանեց ԿԲ-ն

1b43f461-10fb-4ea1-b948-7f291f7b632f_BUi3e.jpeg

Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, կստանան 1 միլիոն դրամ

939b7460-5f02-4bce-a31b-c8a0f9428d6c_BdGS2.jpeg

Հայտնի է՝ երբ է այս տարի նշվելու Վարդավառը

13dbc44e-3e77-47b2-9a78-98a7e0361414_c9EVo.jpeg

Քիչ առաջ նոր փոխարժեքներ սահմանեց Կենտրոնական բանկը

74c467e4-4677-4d89-9f2c-9d6040e99eeb_ia4NO.jpeg

Տեսախցիկը արձանագրել է ողբերգական վթարի պահը (տեսանյութ)