Ողբերգական ու շղթայական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ. ՖՈՏՈ

Ողբերգական ու շղթայական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ. ՖՈՏՈ

Իրադարձային Ipress 2022-05-20 18:35:00 1977
Հետևեք մեզ՝ Telegram-ում
vtar-1_hYQXw.jpg

Այսօր` մայիսի 20-ին, ողբերգական ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցում՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հարևանությամբ, բախվել են Ford, BMW, Kia, Opel Astra, Opel, Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի միջից վարորդին դուրս են բերել օերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգության բժիշկների թիվ 63 հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Դավիթ Բարսեղյանն ու Արայիկ Գևորգյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները, և խցանում տեղի չունենա, և երթևեկությունը չկանգնի, ինչը պարեկներին հաջողվել է։ 

Փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 

Ողբերգական ու շղթայական ավտովթար՝ Երևանում. Շենգավիթի ոստիկանության մոտ բախվել են BMW-ն, Kia-ն, Ford-ը, Mercedes-ն ու 2 Opel, կա 1 զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։  

Поделиться
Класс
Send