Ողբերգական դեպք. տղամարդը կամրջից իրեն ցած է նետել

Ողբերգական դեպք. տղամարդը կամրջից իրեն ցած է նետել

Իրադարձային Ipress 2020-08-12 18:45:00 1203
by_Bcc0I.jpg

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 15:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Քասախ գետի վրա կառուցված կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:

Օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Արտակ Շամիրյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խուբմը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը

Ոստիկաններն ու փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են Աշտարակ քաղաքի բնակիչ 53-ամյա Ե. Տերտերյանի դին:

Այս պահին դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Ստեփան Սուքիասյանի, Հովսեփ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն կամրջի վրա և խցանում տեղի չունենա: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը