Ողբերգական դեպք. մահացել է բանկիրի որդին

Ողբերգական դեպք. մահացել է բանկիրի որդին

Իրադարձային Ipress 2020-07-07 23:19:00 1752
Հետևեք մեզ՝ Telegram-ում
hko_TDnjj.jpg

Հայտնի բանկիր, «Открытие» ֆինանսական կորպորացիայի նախկին գլխավոր տնօրեն Ռուբեն Աղանբեկյանի որդին մահացել է։ Mash Telegram ալիքի հաղորդմամբ՝ երիտասարդը մահացել է Մոսկվայում տեղի ունեցած սարսափելի վթարի հետևանքով։

Ըստ տեղեկությունների՝ ճակատագրական վթարը տեղի է ունեցել գիշերը Խամովնիկիում։

23-ամյա Աբել Աղանբեկյանն իր սիրելի «BMW S1000RR» սպորտային մոտոցիկլետը վարելիս է եղել, երբ մի տղամարդ հետիոտնային անցման համար չնախատեսված վայրում անսպասելի հայտնվել է փողոցում։

Տղամարդը գծանցումից 28 մետր առաջ է եղել։ Երիտասարդ բայքերը հետիոտնին չի նկատել, վրաերթի է ենթարկել նրան, ու ինքն էլ մոտոցիկլետից թռել է։ Վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է մինչ շտապօգնության ժամանումը։ Իսկ Աբել Աղանբեկյանը հոսպիտալացվել է գանգոսկրի հիմնային կոտրվածքով և այլ վնասվածքներով։

Նրա կյանքը փրկելու բժիշկների բոլոր ջանքերն ապարդյուն են եղել։ Մոտ 5 ժամ անց երիտասարդը մահացել է։
 

Поделиться
Класс
Send