Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. 1-ամսական երեխա է մահացել

Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. 1-ամսական երեխա է մահացել

Իրադարձային Ipress 2024-02-15 10:05:00 498
Հետևեք մեզ՝ Telegram-ում
erexa-e-mahacel_Ad5er.jpeg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ահազանգ է  ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Իջևանի բաժին և հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։

Տեղում պարզվել է, որ մահացածը Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 1 ամսական Սոֆի Խ․-ն է։

Ըստ երեխայի ծնողների հայտարարության՝ երեխան տանը իրենց ներկայությամբ հանկարծամահ է եղել։

Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Поделиться
Класс
Send