Ողբերգական դեպք Ոսկու շուկայում

Ողբերգական դեպք Ոսկու շուկայում

Իրադարձային Ipress 2022-11-13 20:43:00 1080
Հետևեք մեզ՝ Telegram-ում
vosku-shuka_QCTNj.jpg

SHAMSHYAN.com-ի  տեղեկություններով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրվարույթը նախաձեռնվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում շտապօգնության կենտրոն ենթակայանից ոստիկանության կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով։

Շտապօգնության 05 խումբը հայտնել էր, որ կանչով մեկնել են Խորենացի փողոցի 24 հասցեում գտնվող «Ոսկու աշխարհ»՝ ժողովրդին հայտնի Վաղարշի ոսկու շուկա, որտեղ բուժօգնություն են ցուցաբերել մի տղամարդու, ով, սակայն, մահացել է։  

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Թադևոսյանը։ Ժամանել է նաև քննչական խումբը։  Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 54 -ամյա Տիգրան Վ․-ն էր։

Արտաքին զննությամբ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Поделиться
Класс
Send