Ողբերգական դեպք՝ Հայաստանում Photo

Ողբերգական դեպք՝ Հայաստանում Photo

Իրադարձային Ipress 2022-05-18 14:54:00 1944
Հետևեք մեզ՝ Telegram-ում
depq_LENSy.jpg

Լոռու մարզում, այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 06։0-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի սկզբնամասի՝ «Սադեր» կոչվող հանդամասում տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարեկներն ու ոստիկանները նշված հատվածում հայտնաբերել են բերանքսիվայր մահացած, նույն գյուղի բնակիչ, 69-ամյա Վարուժան Դ-ի դին։ Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հանկարծամահ է եղել։

Կայքի տեղեկություններով՝ դիակի հայտնաբերման մասին ոստիկանություն ահազագել է Սպիտակ համայնքի Լուսաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Արամայիս Հակոբյանը։ Փաստի առթիվ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և հնարավոր է՝ այն փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։ 

Поделиться
Класс
Send