Ողբերգական դեպք Երևանում․ 21-ամյա աղջկան նկուղում կախված են գտել․ Լուսանկարներ դեպքից

Ողբերգական դեպք Երևանում․ 21-ամյա աղջկան նկուղում կախված են գտել․ Լուսանկարներ դեպքից

Իրադարձային Ipress 2022-08-17 23:20:00 2832
Հետևեք մեզ՝ Telegram-ում
kaxvel-e_Jxh7R.jpg

Այսօր՝ օգոստոսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30–ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին և ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ  բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ծարավ Աղբյուր փողոցի հասցեներից մեկը, որտեղ հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի, Ավանի բաժանմունքի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության  պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված հասցեի բնակիչ, 21-ամյա Մ. Ս.-ն էր, ով  ձեղնահարկում  պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Երևանում հայտնի բուհերից մեկում: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը:

 

Поделиться
Класс
Send