Ողբերգական դեպք Երևանում. Կնոջ դին գտել են լճում․ Լուսանկարներ

Ողբերգական դեպք Երևանում. Կնոջ դին գտել են լճում․ Լուսանկարներ

Իրադարձային Ipress 2022-07-13 15:15:00 11754
ogbergakan-depk_pJYhp.jpg

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած 2 մարտական հաշվարկ և ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են երեկվանից Երևանյան լճում որոնվող կնոջ դին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարները լճի մեջ բերանքսիվայր հայտնաբերել են դին և այն ճոպանի միջոցով մոտեցրել են ափին։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը, որտեղ փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած կինը մի քանի օր է, որպես անհայտ կորած որոնվում էր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հուլիսի 12-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկների, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների հետ Երևանյան լճում ԱԻՆ ՓԾ ջրասուզակների հետ կատարել էին որոնողա-հետախուզական աշխատանքներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոնում և ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ էր ստացվել քաղաքացուց, ով հայտնել էր, որ իր մայրը մի քանի ժամ առաջ տանից դուրս է եկել և չի վերադարձել:

Տղան ինքնուրույն որոնողական աշխատանքներ էր կատարել մոր գնացած կասկածելի երթուղով և նշված վայրերի խանութներում մասնավոր ընկերություններում տեղադրված տեսախցիկների միջոցով պարզել էր, որ մայրը վերջին անգամ երևացել է Երևանյան լճի մոտ, որտեղ էլ հայտնաբերել էին մոր կողմից օգտագործվող ձեռնափայտը ու, ըստ կասկածների, հնարավոր էր՝ մայրն անզգուշաբար ընկած լիներ Երևանյան լիճը:

Ջրասուզակները գործողություններ չէին կատարել ջրի վարարման պատճառով, սակայն որոնողական աշխատանքները շարունակվել էին, այդ թվում՝ ենթադրյալ այն վայրերում, որտեղ հնարավոր է, կինը այցելած լիներ:

 

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը