Ողբերգական դեպք. գետից դուրս է բերվել 4-ամյա աղջկա անշնչացած մարմին

Ողբերգական դեպք. գետից դուրս է բերվել 4-ամյա աղջկա անշնչացած մարմին

Իրադարձային Ipress 2023-11-08 16:49:00 1806
Հետևեք մեզ՝ Telegram-ում
img9548_2gkbh.jpeg

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 13:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Ծակքար գյուղով հոսող «Ծակքար» գետը երեխա է ընկել:

Ոստիկանները պարզել են, որ նշված գետից քաղաքացիները դուրս են բերել նույն գյուղի բնակիչ 4-ամյա երեխայի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ Լուսին Հ.-ն էր, և, ըստ նախնական տեղեկությունների, նա անզգուշաբար ընկել է գետը, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Поделиться
Класс
Send
img9553_4BwAV.jpeg

Սպասվում է տեղումներ

img0117_uwGXb.jpeg

Տղես սպանվել է «արա» բառի համար, պատասխան են տալու. Էջմիածնեցի 15-ամյա աշակերտի դեպքից նոր մանրամասներ

img0115_wC_ay.jpeg

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Այս ադրբեջանցի էկոակտիվիստն ազատ շրջում է Շիրվանզադեի անվան դպրոցի շրջակայքում և նկարահանում Տեսանյութ

img0113_xu6vd.jpeg

Մաշտոցի պողոտայում այսօր վրաերթի ենթարկված երեք հետիոտներից հղի կինը մահացել է

img0110_6OJpU.jpeg

Ողբերգական դեպք՝ Երևանում. բնակարանում հայտնաբերվել են ամուսինների դիերը

img3267_NgjCj.jpeg

Ռուբլին այսօր թանկացավ. ԿԲ

img0107_rXItv.jpeg

Մամ Գերոն քո տղեն էր... Գերասիմ Առաքելյանը երեկ զոհվեց սահմանին

img3186_1iYTD.jpeg

Դպրոցում ծեծված 15-ամյա աշակերտը հիվանդանոցում մահացել է. Մանրամասներ

img6696_s6AmF.jpeg

Սահմանին զոհ ունենք. Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ դիրքերի ուղղությամբ

img6650_SX4p-.jpeg

Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի

img8668_j4Mlg.jpeg

24 ժամով ջուր չի լինի

img6686_mXCZn.jpeg

ԿԱՐԵՎՈՐ. ՊՆ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել