Ողբերգական դեպք «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնում. երեխա է մահացել

Ողբերգական դեպք «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնում. երեխա է մահացել

Իրադարձային Ipress 2020-08-22 19:29:00 2883
goo_g_vdn.jpg

Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամեր առաջ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 4 ամսական աղջիկ:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մահացած երեխայի հարազատներն ասում էին. «Առաջին հերթին, ուզում ենք մեր խնդրանք-բողոքը ուղղել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որպեսզի հետևություններ անի, թե ինչպիսի անհարգալիք վերաբերմունք է տիրում «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Երեխային մի քանի օր առաջ ռեամոբիլով Սիսիանից տեղափոխել ենք «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: Մի քանի օր շարունակ գիշերել ենք հիվանդանոցի բակում, որպեսզի երեխայի առողջական վիճակի մասին ամեն մի տեղեկություն շուտ իմանանք:

Անգամ երեք հեռախոսահամար ենք տվել բաժնի վարիչ տիկին Չոբանյանին: Մեկ օր առաջ տղաս այցելել է հիվանդանոց և տեսել երեխային, ով բավականին աշխույժ է եղել, ոտքերն ու թաթիկները թափ է տվել, խաղացել պապայի հետ:

Մեկ օր առաջ էլ մայրը հերթական կաթն է բերել երեխային, սակայն հիվանդանոցում ոչ միայն հրաժարվել էին կաթը վերցնել, այլև ասել էին, «թե ով է ձեզ ասել, որ էսօր կաթ բերեք: Երեխան շատ վատ վիճակում է»: Այսօր տեղեկացրեցին, որ երեխան մահացել է: Եվ հստակ պատասխան ստանալու նպատակով փորձեցինք հանդիպել տիկին Չոբանյանին, սակայն նա ոչ միայն հրաժարվեց, այլև անվտանգության աշխատակիցների միջոցով մեզ տեղեկացրեց, որ ինքը ոչ մեկի հետ չի ցանկանում հանդիպել, միայն երեխայի մահվան մասին մի քանի բառով կխոսի մոր հետ: Պատկերացնում ե՞ք մոր վիճակը, իսկ մեր հետ, որ երեխայի տատիկն ենք, հորաքույրը, բաժնի վարիչը չի ուզում հանդիպել:

Գլխավոր տնօրեն պրն Դալլաքյանի վերաբերմունքից էլ զայրացած, ու զարմանում ենք, որ նման հիվանդանոցի տնօրենը բժշկին ոչ հարիր պահվածք է ցուցաբերում: Մենք նաև խնդրում ենք առողջապահության նախարար Ա. Թորոսյանին, որպեսզի նաև «Սիսիանի» հիվանդանոցով զբաղվի, քանի որ երեխային այդ օրը գցելու մեջ մեղքի իրենց բաժինն ունի նաև այդ հիվանդանոցը: Կատարվածի մասին դիմել ենք ոստիկանության Շենգավիթի բաժին, և օպերատիվորեն ոստիկանությունը ժամանեց և մենք մեր բողոքը ներկայացրել ենք հետաքննիչին:

Գիտենք, երեխային հետ չենք բերի, բայց գոնե մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հետագայում ոչ մի ծնող նման ողբերգություն չապրի: «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնում միայն անվտանգության աշխատակիցների հոգատար ու սրտացավ վերաբերմունքը զգացինք մեր նկատմամբ, իսկ բաժնի վարիչն ու տնօրենը թող Աստծո առջև պատասխան տան»:

Մահացած Երեխայի ծնողները բնակվում են Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Թասիկ գյուղում: Մահացած աղջիկը 27-ամյա Վոլոդյա Սիմոնյանի և 23-ամյա Զարինե Հովհաննիսյանի երկրորդ երեխան է: SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնի տեսակետը դեպքի վերաբերյալ: 

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել