Ողբերգական դեպք․ հայրը անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր որդուն

Ողբերգական դեպք․ հայրը անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր որդուն

Իրադարձային Ipress 2020-08-21 18:47:00 2403
ge_T0ImA.jpg

Այսօր, օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 09։15-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հացիկ գյուղի տներից մեկը, որտեղ՝ բակում հայտնաբերել են տղամարդու դի։

Նշված հասցե են մեկնել Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քնչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ Ղազարյանի գլխավորությամբ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը

Ոստիկանններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 38-ամյա Անդրանիկ Յ․-ն էր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ժամը 09։00-ի սահմաններում նույն տան բնակիչ 58-ամյա Արթուր Յ․-ն իր վարած «ԳԱԶ-3129» մակնիշի ավտոմեքենայով իրենց տան բակում վրաերթի է ենթարկել Անդրանիկ Յ․-ին, ով տեղում մահացել է։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոտիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը վարորդի տղան էր։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը