Ողբերգական ավտովթար. կա 1 զոհ, 1 վիրավոր

Ողբերգական ավտովթար. կա 1 զոհ, 1 վիրավոր

Իրադարձային Ipress 2020-07-14 22:59:00 588
Հետևեք մեզ՝ Telegram-ում
vb_z5COz.jpg

Այսօր, հուլիսի 14-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ГАЗ-53 մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքից դեպի Կուլալի տանող ավտոճանապարհին, սարամիջյան հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում մի քանի պտույտ շրջվել է։

Վթարի հետևանքով Գավառ քաղաքի բնակիչ 30-ամյա Արման Խաչիկյանը տեղում մահացել է, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։ 

Поделиться
Класс
Send
gagik-surenyan_aSFv4.jpg

Ինչպիսի եղանակ կլինի առաջիկա օրերին

crocus-city-hall_uribW.jpg

Հայտնի է դարձել Crocus-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո համերգների վերադարձված տոմսերի թիվը

jur-chi-linelu-1_v0Lgk.jpg

Ջուր չի լինելու մի քանի ժամ

nairit-gorcaran_7jyRF.jpg

«Նաիրիտը» որոշել են հողին հավասարեցնել, հողը ռեկուլտիվացիայի ենթարկել

shxtayakan-vtar_rqznh.jpg

Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում․ Հեղինակը եղել է ամենաբարձր աստիճանի խմած

jur-chi-linelu_G9Lzq.jpg

Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ

artash-asatryan_Ikb6T.jpg

Արտաշ Ասատրյանը՝ իր մահվան լուրերի մասին

dolar-rubli_W6Ax0.jpg

Կենտրոնական բանկը նոր փոխարժեքներ է սահմանել

luys-chi-lini_-eQnA.jpg

Այսօր այս հասցեներում լույս չի լինելու

zigzag_Htssv.jpg

ԱՐՏԱԿԱՐԳ․ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը

voghbergakan-tor_d-gHr.jpg

Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում․ 63-ամյա տղամարդուն հայտնաբերել են մահացած

img3015_zgA4S.jpeg

Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է գալ Երևան