Ողբերգական ավտովթար. մոտ 30 մետր օդում առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել է

Ողբերգական ավտովթար. մոտ 30 մետր օդում առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել է

Իրադարձային Ipress 2020-09-03 20:03:00 1527
lllh_Q3VIK.jpg

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում

 Ժամը 18:10-ի սահմաններում Mitsubishi Lancer մակնիշի 57 VՍ 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ներքին Չարբախից դեպի Մասիս տանող ճանապարհահատվածում՝ Նորաբաց գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 30 մետր օդում առաջ ընթանալով, բախվել է քարե շինությանն ու գլխիվայր շրջվել:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային հրշեջ-փրկարարական վարչության Մասիսի հրշեջ-փրկարարները, ովքեր քաղաքացիների օգնությամբ, օգտագործելով հատուկ տեխնիկա, կարողացել են դին դուրս բերել ավտոմեքենայից:,այս  մասին հայտնում է Shamshyan.com-ը

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպեարտիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Ամբակում Գրիգորյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի, բաժնի պետի տեղակալ Նարեկ Բադալյանի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավորում է Ն. Բադալյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի ինքնությունը: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը