Ողբերգական ավտովթար . անտառապահը 180 մետր գլորվելով, հայտնվել է ձորում

Ողբերգական ավտովթար . անտառապահը 180 մետր գլորվելով, հայտնվել է ձորում

Իրադարձային Ipress 2020-07-25 19:58:00 1416
tssss_yhkSq.jpg

Այսօր՝ հուլիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 14:30-ի սահմաններում, ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի բնակիչ, 39-ամյա Էրիկ Դավթյանը՝ իր վարած ԳԱԶ-69 մակնիշի՝ առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենայով, Արծվանիկ բնակավայրի «Սաքունձոր» կոչվող տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 180 մետր գլորվելով, հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով Է. Դավթյանը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-ր դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը

Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Ն. Աբգարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ-կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Ն. Աբգարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Զ. Վարդանյանի գլխավորությամբ:

Աղբյուրի  տեղեկություններով, Է. Դավթյանն աշխատում էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի» մասնաճյուղում՝ որպես անտառապահ և նրան երեկ՝ հուլիսի 24-ի ժամը 12:00-ից որոնում էին: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը