Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր

Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր

Իրադարձային Ipress 2023-07-21 14:01:00 657
vtar-3_bLfnH.jpg

Երեկ՝ հուլիսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ 23-ամյա Էրիկ Հ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 132 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և բախվել ծառին 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ 23-ամյա Հարություն Ս․-ն տեղում մահացել է։ Մյուս ուղևոր՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ 23-ամյա Արամայիս Ն․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բուժմիավորում։ Իսկ վարորդ Էրիկ Հ․-ն «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ավտոմեքենայից դուրս են բերել տուժածներից 2-ին, ապա մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին։

Վթարի փաստով՝ քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը