Ողբերգական ավտովթար. Վահե Ներսիսյանը մահացել է

Ողբերգական ավտովթար. Վահե Ներսիսյանը մահացել է

Իրադարձային Ipress 2022-06-26 18:51:00 1605
Հետևեք մեզ՝ Telegram-ում
vtar-1_yuwZH.jpg

Այսօր՝ հունիսի 26-ին,  ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:40 –ի սահմաններում Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում բախվել են Վարդենիս քաղաքի բնակիչներ, 26-ամայ Արման Սերգոյանի վարած УАЗ մակնիշի և  37-ամյա Անտոն Հովհաննիսյանի վարած  ВАЗ  21099  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 210 99–ի ուղևոր, Երևանի բնակիչ, 41-ամյա Վահե Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն, իսկ ժամեր անց հիվանդանոց է դիմել Ա. Հովհաննիսյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով առավոտյան ժամը 07:30-ին «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին հայտնել են, որ ժամը 05:00 –ի սահմաններում շտապօգնության ավտմեքենայով Վ. Նեսրսիսյանը Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխվելու  ճանապարհին մահացել է:

Փաստի առթիվ Ն. Գրիգորյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվել է Հայաստսնի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Поделиться
Класс
Send