Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում․ Հայտնի է մահացածի և վիրավորների ինքնությունը

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում․ Հայտնի է մահացածի և վիրավորների ինքնությունը

Իրադարձային Ipress 2024-11-18 10:57:00 1080
voghbergakan-avtovtar_VXnE7.jpg

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:15-ի սահմաններում Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 51-ամյա Արտյոմ Գասպարյանի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի և 17-ամյա Ալեքսան Հ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ալեքսան Հ.-ն տեղում մահացել է, իսկ Ա. Գասպարյանը, վերջինիսի ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ 41-ամյա Զոհրաբ Սարգսյանը, 40-ամյա Ռուբեն Շամոյանը, և «Opel»-ի ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 18-ամյա Սարգիս Նազարեթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ Արթիկի, մյուս մասը՝ Գյումրու բժշկական կենտրոններ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, ավտոմեքեաներից դուրս են բերել և պատգարակով շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել վարորդներին և ուղևորներին:  

Բախման հետևանքով «Opel»-ը մասնատվել է, մի մասը՝ գլխիվայր շրջվել ու հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ մի մասն էլ հայտնաբերվել է երթ գոտուց դուրս՝ դաշտամիջյան հատվածում:

Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով՝ տեղափոխվել են ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Վիրավորներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:  

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը