Ողբերգական ավտովթար Հայաստանում․ մահացածը 2 օր առաջ ՌԴ-ից ժամանել էր Հայաստան՝ քրոջ հարսանիքին մասնակցելու համար

Ողբերգական ավտովթար Հայաստանում․ մահացածը 2 օր առաջ ՌԴ-ից ժամանել էր Հայաստան՝ քրոջ հարսանիքին մասնակցելու համար

Իրադարձային Ipress 2022-08-25 13:54:00 5478
vtar_C8gwf.jpg

Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի՝ Սպիտակի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Chrysler և Volksagen Golf մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր« ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Սպիտակի և Վանաձորի բժշկական կենտրոնների շտապօգնության բրիգադները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

Բախման հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները Volkswagen-ի միջից դուրս են բերել տղամարդու դի։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե Վանաձորի ու Սպիտակի բժշկական կենտրոնների բժիշկները գործել էին օպերատիվ, ապա Վանաձորում գործող դիահերձարանի աշխատակիցները (այն կապ չունի «Վանաձոր» ԲԿ-ի հետ)  դեպքի վայր էին ժամանել առանց սավանի, և վարորդը փորձում էր դին բաց վիճակում տեղափոխել դիատար։

Եթե Երևանում ու որոշ մարզերում դիատար ավտոմեքենաներն ապահովված են անհրաժեշտ պարագաներով, ապա այս դեպքում Վանաձորում այլ պատկեր է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ քաղաքացի էր, 2 օր առաջ մասնակցելիս է եղել քրոջ հարսանեկան արարողությանը և Լոռու մարզից մեկնում էր Տավուշի մարզ՝ ծնողների մոտ։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են «Վանաձոր» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Վահագն Մկրտչյանն ու նշված ԲԿ-ի փոխտնօրեն Մեսրոպ Հազրոյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Volkswagen-ի վարորդը, ով Սպիտակից դեպի Վանաձոր ընթանալիս դուրս  եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Chrysler-ին, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը