Շրջափակման պայմաններում ամուսնացած Գոռը զոհվել է սեպտեմբերի 19-ին. Ուզում էր երեք երեխա ունենալ, անգամ անուններն էր որոշել

Շրջափակման պայմաններում ամուսնացած Գոռը զոհվել է սեպտեմբերի 19-ին. Ուզում էր երեք երեխա ունենալ, անգամ անուններն էր որոշել

Բանակ Ipress 2023-10-19 10:51:00 465
img9038_DZ0Yf.jpeg

 Գոռի ու Անիի համատեղ կյանքը տևեց ընդամենը 5 ամիս․․․ Սեպտեմբերի 19-ին ավելի քան 3,5 ժամ կատաղի կռիվ տալով ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումների դեմ, Գոռը՝ մարտական ընկերների հետ, պահեց առաջնագիծը՝ հնարավորություն տալով Ճանկաթաղից տարհանել բնակչությանը։

«Ասում էր, որ շատ վտանգավոր դիրք է իրենցը, շրջափակելու հավանականությունը մեծ է, փաստորեն՝ ճիշտ էր երեխես․․․ 44 օր դիմացավ, ամենաթեժ կետերում կռվեց, բայց հրաշքով փրկվեց, էս անգամ չդիմացավ․․․ 44 օր շարունակ երբ զանգում էր, ասում էր՝ ես լավ եմ, հանգիստ եղեք, մենակ թե դուք լավ լինեք։ Հետո ենք իմացել, թե ինչ թեժ տեղերում է կռվել, ոնց է շրջափակումից դուրս եկել։ Հիմա էլ ասում էր, որ կուտակումներ կան․ բոլորս գիտեինք, որ լարված, բայց ինքը մեզ միշտ հանգստացնում էր»,-«Փաստինֆո»-ին պատմում է Գոռ Ղուկասյանի տատիկը՝ տիկին Մելսիդան։

Գոռը 21 տարեկան էր․ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ծառայության էր անցել ԱԱԾ զորքերում։ Անիի հետ 2023թ․ ապրիլի 21-ին էին ամուսնացել, բայց նրանց սերն ավելի քան վեց տարվա պատմություն ունի։

«2017թ․ մարտի 21-ից սկսեցինք հանդիպել։ Զուգահեռ դասարաններում էինք սովորում։ Եթե մի օր շուտ էի դուրս գալիս դասից, էլի մեր դասարանի դռան առաջ կանգնած էր լինում․․․ 2023 թվականի ապրիլի 21-ին՝ շրջափակման պայմաններում, ամուսնացանք։ Գանձասարում էինք ուզում պսակադրվել, բայց քանի որ վառելիք չկար, Ստեփանակերտի եկեղեցում պսակադրվեցինք․․․ Գոռս միշտ ասում էր՝ երկու երեխան քիչ է, առնվազն երեքը պիտի ունենանք․․ Անգամ անունններն էինք որոշել․․․»,-հուզմունքը կոկորդում խեղդելով պատմում է Անին։
Գոռի հետ վերջին անգամ կինն ամսի 19-ին՝ ժամը 13։00-ին է խոսել։ Հարավ գյուղից եկող լուրերը տագնապալի էին, ուզում էր հասկանալ՝ ինչ վիճակ է Գոռենց մոտ։

«Տելեգրամով գրեցի, որ Հարավի երեխաներին դպրոցից տուն են ուղարկել, մարդիկ նկուղներ են իջել։ Գրեց՝ տեղյակ եմ, դու գործի տե՞ղն ես, ասացի՝ հա․․․ Էդքանն էր։ 13։09 խփեցին, իջանք նկուղ, մի կերպ կապ գտա, գրեցի՝ մի բան գրի, որ իմանամ վիճակդ ոնց ա, բայց էլ տեղ չհասավ գրածս, ոչ էլ պատասխան ստացա։ Դրանից հետո բոլոր նամակներս անպատասխան մնացին․․ Բայց էլի ինձ հույս էի տալիս, որ գուցե հեռախոսն է մի տեղ գցել․․․»,-ասում է կինը։

Գոռի զոհվելու լուրը հաարզատները հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին են իմացել։ Հայրը փրկարար ծառայություն էր աշխատում։ Տիկին Մելսիդան պատմում է՝ տղաս ամեն օր ասում է՝ քանի-քանի տղաների ենք գտել ու մարմինները հանձնել ծնողներին, ո՞վ կմտածեր, որ ստիպված եմ լինելու իմ որդուն էլ փնտրել․․․

«Ով մարտի է նետվում, հազվադեպ է ողջ մնում՝ էն էլ հիմա, երբ ամեն տեղից կրակ են թափում՝ օդից, հրետանիով, եսիմ ինչով․․․ Իրենց ուղղությամբ էլ թեժ մարտեր էին։ Երեք տարի ա՝ էն արնախումների (նկատի ունի ադրբեջանցիներին,-խմբ) աչքը հանքի վրա է, դրա համար էլ ամեն կերպ ուզում էին կտրել, հասնել հանքին։ 44-օրյային էլ մեր գյուղը՝ Թաղավարդն էին ուզում ամբողջությամբ վերցնել։ Նոյեմբերի 9-ին, իբր, հրադարար էր, բայց մինչև ամսի 13-ը կռիվը շարունակվել է Թաղավարդում։ Գոռս էլ, տղաս էլ, քրոջս տղաներն էլ բոլորն էնտեղ էին, փորձում էին գյուղը պահել»,-ասում է տիկին Մելսիդան ու կրկին ավելացնում՝ էն ժամանակ թոռս դիմացավ, հետո ամուսնացավ․ երջանիկ ապրում էին, բայց դա էլ կարճ տվեց․․․

Գոռի մարմինը փրկարարները հանել են երրորդ օրը․ սեպտեմբերի 25-ին մարմինը տեղափոխվել է Հայաստան։ Հարազատները երկու օր ճանապարհին են եղել։ Սեպտեմբերի 30-ին Գոռ Ղուկասյանը հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում՝ իր հետ տանելով անկատար մնացած բազմաթիվ երազանքներ ու նպատակներ․․․ Գոռի հարազատները, կորցնելով նաև տունը՝ 2020թ․ Թաղավարդում, հետո էլ՝ Ստեփանակերտում, 11 հոգով այժմ ապրում են Երևանում վարձակալած մի բնակարանում․․․

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել