«Շտապօգնության» անձնակազմի պատճառով կյանքից զրկված Նարինե Աբրահամյանի գործում փաստաբանը խախտումներ է արձանագրել

«Շտապօգնության» անձնակազմի պատճառով կյանքից զրկված Նարինե Աբրահամյանի գործում փաստաբանը խախտումներ է արձանագրել

Իրադարձային Ipress 2022-11-21 15:54:00 294
Հետևեք մեզ՝ Telegram-ում
stap_dTegz.jpg

ArmLur.am֊ը զրուցել է Նարինե Աբրահամյանի իրավահաջորդ Լիլիաննա Աբրահամյանի փաստաբան Արմեն Գրիգորյանի հետ։

֊Դուք ներկայացնում եք 2021թ․ մահացած կնոջ՝ Նարինե Աբրահամյանի դստեր՝ տուժողի իրավահաջորդ Լիլիաննա Աբրահամյանի շահերը քրեական վարույթի շրջանակներում։ Այս դեպքն ունի նաեւ հանրային հետաքրքրություն, քանի որ վերաբերում է շտապօգնության կողմից բժշկական ծառայություններ տրամադրելու որակին։ Կներկայացնե՞ք դեպքը։

֊Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում արդեն մեկ տարուց ավելի քննվում է Նարինե Աբրահամյանի մահվան դեպքը, որի պատճառը Երեւանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի անձնակազմի սխալ գործողություններն են եղել։ Շտապօգնության անձնակազմը ահազանգի հիման վրա այցելել է սրտի հետ կապված խնդրով ահազանգած կնոջը, բացարձակ ոչ արհեստավարժ գործողություններ կատարել, անհիմն ախտորոշման հանգել և հեռացել։ Դրանից կարճ ժամանակ անց կինը մահացել է, և նույն անձնակազմը կրկին ահազանգով եկել և արձանագրել է մահը։

֊Ի՞նչ փուլում է քրեական վարույթը։

֊Քրեական վարույթը դեռեւս նախաքննության փուլում է, որի ընթացքում քննիչը եւ դատախազը բազմաթիվ խախտումներ են կատարել։

Նախ, դիակի դատաբժշկական առաջին փորձաքննությունը տևել է 4 ամիս, սակայն ՀՀ կառավարության որոշմամբ՝ դրա առավելագույն ժամկետը 60 աշխատանքային է։ Այս փորձաքննությունը պատասխանել է մահվան պատճառի վերաբերյալ հարցերին՝ նշելով, որ մահվան պատճառը հենց սրտի հետ կապված խնդիրն է եղել, որի ուղղությամբ բժշկական անձնակազմը թե իրավական և թե բժշկական տեսանկյունից սխալ գործողություններ է կատարել։ Ընդ որում, այս փորձաքննությունը նշանակելուց հետո քննիչ ապօրինաբար կասեցրել է քրեական վարույթն՝ այն պատճառաբանությամբ, իբրև թե որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չէ։ Մինչդեռ անձնակազմի պատասխանատու բժիշկը, ում նկատմամբ պետք է քրեական հետապնդում իրականացվի, կասկածի շուրջ հարցաքննվել է նույն քննիչի կողմից։ Վարույթը կասեցնելու մասին այս ապօրինի որոշման դեմ բողոք է ներկայացվել դատախազին, իսկ հետո՝ դատարան։ Դատախազը կանխատեսելիորեն մերժել է բողոքը, իսկ դատարանը բավարարել է բողոքը՝ հաստատելով տուժողի իրավահաջորդի իրավունքների խախտումը։

Առաջին փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո միայն, նշանակվել է երկրորդ՝ դիակի հահնձաժողովային փորձաքննությունը, որը պետք է պատասխանի այն հարցերին, թե մասնագիտական առումով ինչ սխալներ է կատարել բժշկական անձնակազմը, այն է՝ ի՞նչ է արվել, որ չպետք է արվեր, և հակառակը՝ ի՞նչ չի արվել, որ պետք է արվեր։ Մահվան դեպքի արագ, արդյունավետ քննության պետության պարտականությունը ենթադրում է, որ այս երկու փորձաքննությունները նշանակվեին և կատարվեին զուգահեռաբար, սակայն դա չի արվել։ Երկրորդ փորձաքննության կատարումը նույնպես հանձնարարվել է Առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնին։ Այս փորձաքննության նշանակումից անցել է ավելի քան 8 ամիս, սակայն դեռ փորձաքննությունը նույնիսկ չի կատարվել (վերը նշված 60-օրյա ժամկետն այս դեպքում ևս կիրառելի է), և, իհարկե, խոսք անգամ չի կարող լինել եզրակացությունը տալու մասին։ Հատկանշական է, որ այս փորձաքննության նշանակումից հետո ևս քննիչը երկրորդ անգամ նույնպիսի ապօրինի որոշում է կայացրել քրեական վարույթը կասեցնելու մասին՝ նույն՝ մեղադրյալն անհայտ լինելու հիմքով։

Իրականում պարզ է, որ քրեական վարույթն ապօրինի կասեցվել է՝ նախաքննության ժամկետի ողջամտություն արհեստականորեն ապահովելու նպատակով․ զարմանալի է, որ քննիչն ուղակի կերպով սա նշել է իր որոշման մեջ, ինչն, անշուշտ, անընդունելի է։ Այս առումով կարևոր է ընդգծել, որ նոր Քրեական դատավարության օրենսգիրքն այլևս քրեական վարույթը կասեցնելու վերը նշված հիմքը չի նախատեսում, և քննչական մարմինը ստիպված վերսկսել է կասեցված վարույթը։

֊Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել այս ապօրինությունների հետ կապված։

Այս ընթացքում բազմաթիվ հարցումներ և բողոքներ են ուղարկվել բոլոր իրավասու մարմիններին։ Քննիչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմել ենք Քննչական կոմիտեի ղեկավարին, ինչին ի պատասխան՝ մեզ հայտնել են, որ քննիչը հեռացվել է աշխատանքից։ Գործը հսկող դատախազին առնվազն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն է ուղարկվելու նաև Գլխավոր դատախազություն։ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի անգործության պատճառները հասկանալու, կատարվող ապօրինությունը դադարեցնելու և անգործության հեղինակներին պատասխանատվության ենթարկելու նկատառմամբ՝ համապատասխան գրություն է ուղարկվել առողջապահության նախարարին․ պատասխանը դեռ չենք ստացել։

֊Ի՞նչ եք ակնկալում քրեական վարույթից։

Առաջին, հերթին, իհարկե, քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի այս դեպքով անթույլատրելի սխալներ կատարած բժշկական անձնակազմը։ Անձնակազմի ձեռնարկած միջոցները բացարձակ անհամարժեք են եղել, ինչը նույնիսկ ակնհայտ է դառնում ոլորտը կարգավորող իրավական ակտերի՝ բժշկական չափանիշների ուսումնասիրությամբ։ Մինչդեռ ըստ մեր տեղեկությունների այդ անձնակազմի բժիշկը, քրեական պատասխանատվության ենթարկվելու փոխարեն, կրկին աշխատանքի է ընդունվել։

Պետությունը պարտավոր է ապահովել բնակչության որակյալ բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ ի թիվս այլնի, նաև որակյալ մասնագետներ պատրաստելով, վերապատրաստելով։ Սակայն երբեմն բժշկական գործունեությամբ են զբաղվում և մարդկանց կյանքին սպառնացող վտանգին առնչվում այնպիսի մարդիկ, որոնք տարրական գիտելիքներ ու հմտություններ չունեն։ Մեկ այլ խնդիր է այն, որ շտապօգնության աշխատանքում ներգրավված բժիշկներ խորհրդապահական կարգով ասում են, որ իրենց իսկ ղեկավարությունը երբեմն ցուցում է տալիս անել հնարավորինս՝ պացիենտին հիվանդանոց տանելուց խուսափելու համար։ Մյուս կողմից, բազմաթիվ են դեպքերը, երբ հիվանդանոցներն են հրաժարվում ընդունել շտապօգնության կողմից ահազանգով բերված պացիենտներին, ինչը ոչ միայն անօրինական է, այլև՝ ծայրահեղ անմարդկային։

Այսպիսի դեպքերը Հայաստանում, ցավոք, եզակի չեն․ ոչ պատշաճ բժշկական օգնությունը հաճախ է հանգեցնում ծանր հետևանքների, այդ թվում՝ պացիենտի մահվան։ Ի վերջո, այս և նմանատիպ դեպքերով իրավապահների հետևողական աշխատանքը և անպատժելիության բացառումը պետք է ստիպի բժշկական հաստատություններին ու ծառայություններին ավելի պատասխանատու մոտենալ իրենց աշխատանքին։

Поделиться
Класс
Send
astxagushak-5_wnD89.jpg

Աստղագուշակ՝ ապրիլի 27-ի համար

gazi-anjatum_aJaMh.jpg

36 ժամ գազ չի լինելու այս հասցեներում

gagik-surenyan_9P3fN.jpg

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

kiranc_BZ9iY.jpg

Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ

inna-gosh_JDwNL.jpg

Վերջ. Արդյոք Իննան ու Գոշը բաժանվել են

nikol-pashinyan_GArpk.jpg

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

arev-vracyan_LinvG.jpg

Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ Նոր մանրամասներ

hamacancy-caxrum-e_gVcVU.jpg

Համացանցը խռխռոցով ծաղրում է Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանին. Տեսանյութ

iravichaky-kirancum_PcINH.jpg

Իրավիճակը Կիրանցում նորից լարված է․ Ինչ է կատարվում

dolar-rubli_PDSzm.jpg

Դոլարի և ռուբլու նոր փոխարժեք սահմանեց ԿԲ-ն

arexcvacayin-depq-1_qU1zR.jpg

Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում․ Հայտնաբերվել է 2 մարմին, կա 2 վիրավոր

zinvor-e-viravorvel-1_Jm5Sv.jpg

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել