Շուտով 4 գերի ևս կժամանի Հայաստան. Հայտնի են անունները

Շուտով 4 գերի ևս կժամանի Հայաստան. Հայտնի են անունները

Բանակ Ipress 2022-09-09 11:45:00 73227
2bf1b379-f742-44d5-88d6-f20292b6f7b2_xep7E.jpeg

Ադրբեջանական մամուլը երեկ գրեց, որ Ադրբեջանի գերագույն դատարանն ազատ է արձակել չորս հայ ռազմագերիների՝ Հրաչյա Ավագյանին, Գեղամ Սերոբյանին, Արսեն Վարդանյանին և Սասուն Եղիազարյանին։ Այդ լուրին հաջորդեց նոր հաղորդագրություն, ըստ որի՝ հինգ հայ ռազմագերիներ վերադարձվելու են Հայաստան։ Սակայն, ինչպես պարզ դարձավ, վերադարձողներն այն մարդիկ չեն, որոնց անունը հրապարակել էր Ադրբեջանը։ 

Իսկ ի՞նչ է սպասվում վերոնշյալ չորս տղաներին, որոնց ազատ է արձակել Ադրբեջանի գերագույն դատարանը․ հարցի շուրջ MediaHub.am-ը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ։ 

Ըստ նրա՝ թե՛ երեկ գերությունից վերադարձած տղաները, թե՛ ադրբեջանական դատարանից ազատ արձակվածները Խծաբերդի դեպքերի ժամանակ են գերեվարվել.

«Ես կարծում եմ, որ առաջիկա օրերին, գուցե հենց այսօր, կամ վաղը այդ տղաները ևս վերադարձվեն հայրենիք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։ 

Նա հիշեցրեց, որ տղաներին Ադրբեջանը որակել էր որպես ահաբեկիչներ։

«Մենք պետք է լուրջ քննություն այստեղ իրականացնենք՝ հասկանալու, թե Խծաբերդի դեպքով ի՞նչ է եղել, ինչո՞ւ անհասկանալի պայմաններում տղաները հանկարծակի հայտնվեցին այդ հատվածում և այն հայտարարվեց ադրբեջանական տիրույթ։ Սա շատ լուրջ քննության առարկա է»,- շեշտեց Զոհրաբյանը։ 

Նրա խոսքով՝ այս պահին ակնհայտ է, որ տղաների վերադարձը Հայաստան-Ադրբեջան խաղի մի մաս է, իսկ այդ խաղը գնում է բացառապես Ադրբեջանի օրակարգով։ 

«Ադրբեջանը շարունակում է մեկը մյուսի հետևից 11 մետրանոցներով գրավել Հայաստանի տարածքը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։ 

Եվ այժմ, ավելացրեց նա, թե՛ Ադրբեջանի իշխանությունը, թե՛ Նիկոլ Փաշինյանը գերիների նույն թվի մասին են խոսում՝ 38, բայց ըստ ԵԴ-ի, հայ ռազմագերիների թիվը շատ ավելին է` 118. այս պահին նրանցից 5-ը վերադարձվել է, մնում են 113-ը։ Զոհրաբյանը հարց է հնչեցնում՝ ի՞նչ է եղել մնացած տղաների հետ.

«Մեզ համար բացարձակապես պարզ չէ։ Հայտնի չէ նաև՝ նրանք ո՞ղջ են, թե՝ ոչ։ Եվ խաղաղության պայմանագրի շրջանակում Ադրբեջանը մեզ է վերադարձնելու միայն այն տղաներին, որոնց ներկայացնում է որպես ռազմագերի»,- նկատեց մեր զրուցակիցը։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախկին նախագահը ցավով եզրափակեց՝ մնացյալ տղաներին Ադրբեջանը չի վերադարձնելու, նրանց գուցե արդեն ողջ էլ չեն։ 

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը