«Նուբարաշենի» հոգեբուժարանում սպանել են դերասանուհի Շուշաննա Թովմասյանի եղբորը

«Նուբարաշենի» հոգեբուժարանում սպանել են դերասանուհի Շուշաննա Թովմասյանի եղբորը․ ՖՈՏՈ

Իրադարձային Ipress 2024-11-16 10:08:00 2421
shushanna-tovmasyan_m4e75.jpg

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Երևանի քրեական ոստիկանության վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում, ժողովրդին ավելի շատ հայտնի «Սովետաշենի հոգեբուժարանում» սպանություն է տեղի ունեցել։

Մինչ դեպքի վայր կժամանեին քրեական ոստիկանները՝ Երևանի 1-03 շտապօգնությունից ահազանգ  է ստացվում ոստիկանության Նուբարաշենի բաժին, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից հիվանդանոց է տեղափոխել դանակահարված քաղաքացու, ով գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի վայրում քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը 37-ամյա Արման Թովմասյանն է։

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և Երևանի քրեական ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ կասկածյալը, ով հոգեբուժարանից փորձում էր դիմել փախուստի, հետապնդվել, բռնվել ու տեղափոխվել է ոստիկանության Նուբարաշենի բաժին, որտեղից էլ, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը, ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը նախկինում  դանակահարության համար եղել է դատապարտված, ում նկատմամբ դատարանի կողմից կայացվել է որոշում հարկադիր բուժման համար և նրան տեղափոխել էին «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոն, իսկ նրան այսօր դանակի 4 հարվածով սպանածը Երևանի բնակիչ 35-ամյա Հայկ Ազիզյանն է, ով ժամանակին քրեորեն պատժելի արարք կատարելու համար դատարանի որոշմամբ հարկադիր բուժում է ստացել «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոն։

Մինչ քրեական ոստիկաններն ու էրեբունու քննիչները դեպքի վարում աշխատում էին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնի նորաթուխ պետը, ով ավելի շատ հայտնի է այստեղ-այնտեղ խոսելով, թե իր թիկունքին կանգնած է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա, չի բարեհաճել անգամ կաբինետից դուրս գալ  և միայն քրեական ոստիկանության աշխատակիցների հորդորից հետո է բարեհաճել գալ դեպքի վայր, այն էլ երբ արդեն քրեական ոստիկանները վնասազերծել էին սպանություն կատարողին ու  քննիչներն էլ ավարտել էին դեպքի վայրի զննությունը։ Իսկ որ նուբարաշենում ավելացել է  հանցագործությունների թիվը, դրա մեղավորը ներկայիս բաժնի պետ Կ․ Հովհաննիսյանն է։ Ներքին գործերի նախարարն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետը կարող էին ավելի բանիմաց սպայի նշանակել բաժնի պետ, որ բարձր կպահեր համակարգի պատիվը, այլ ոչ թե նշանակեին մեկին, ով անգամ անչափահասների բաժանմունքի պետ աշխատած ժամանակ չի փայլել իր գործողություներով։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը