Նոր մանրամասներ 3 հոգու կյանք խլած ավտովթարից

Նոր մանրամասներ 3 հոգու կյանք խլած ավտովթարից

Իրադարձային Ipress 2024-06-09 20:27:00 342
3-hogi-mahacel-e_mPoRp.jpg

ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2024 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62.8 կմ հատվածում, դեպի Երևան ուղղությամբ ընթանալիս «Միտսուբիշի Քանտեռ» մակնիշի ավտոմեքենան, դուրս գալով հանդիպակաց ուղեգոտի, բախվել է կամրջի բետոնե հատվածին, կոտրել երկաթե ճաղավանդակները և ընկել «Հրազդան» գետը:

ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ջրափրկարարների կողմից գետից դուրս են բերվել Երևան քաղաքի բնակիչ 61-ամյա Հ.Հ-ի, Արմավիրի մարզի Վաղարշապատ բնակավայրի բնակչուհի, 8-ամյա Լ. Մ-ի, ապա նաև ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի 69-ամյա բնակիչ Ս.Կ-ի դիերը:

Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Պարզվել է, որ Ս.Կ-ն և Հ.Հ-ն ամուսիններ են, Լ. Մ-ն՝ նրանց թոռնուհին: Իսկ ավտոմեքենան պատկանում է «Սա...» ՍՊԸ-ին, որտեղ Ս.Կ-ն աշխատում էր որպես վարորդ։

Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

Իրականացվում է նախաքննություն վթարի պատճառը, դրան նպաստած հնարավոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը