Նոր մանրամասներ 20-ամյա ծննդկանի մահվան վերաբերյալ

Նոր մանրամասներ 20-ամյա ծննդկանի մահվան վերաբերյալ

Իրադարձային Ipress 2024-08-14 21:56:00 492
cnndkan-e-viravorvel_UUBXo.jpg

2022 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 15:45-ին, «Հանրապետական ծննդատուն բժշ­կա­­կան կենտ­րոն» ՓԲ ընկերությունից հաղոր­դում է ստաց­­­­վել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01:00-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկե­րութ­յունից տեղա­փոխ­ված 20-ամյա հղի կինը մահացել է։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչա­կան վար­­­­չութ­յան Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վար­չա­­կան շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեա­կան վա­րույ­­թ՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով։

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և ապացուցողական մի շարք անհետաձգելի գործողություններ, այդ թվում՝ առգ­րա­վվ­ել են տուժողի վերաբերյալ բժշկական փաս­­տաթղ­թե­րը, նշանակվել են դատաբժշկական և հանձնաժողովային դատաբժշկական փորձաքն­նութ­­յուն­ներ, որոնց արդյունքում պարզվել են երիտասարդ կնոջ մահվան հանգամանքները. փորձաքննության եզրակացության համաձայն՝ երիտասարդ կնոջ մահվան պատ­ճառն է հանդիսացել բազ­մաօրգանային՝ հիմնականում թոք-սրտային և լյարդ-երի­կա­մա­յին անբավարարությունը, որն ա­ռաջացել է երկկողմանի թարախա-ֆիբրինային միա­ձուլվող ինտերստիցիալ թոքաբորբի, արդ­յուն­քում թարախասեպտիկ պրոցեսի գեներալի­զա­ցիա­յի և օրգանիզմի ընդհանուր ինտոքսի­կա­ցիայ­ի զարգացման հետևանքով:

Քննությամբ հիմնավորվել է, որ 2022թ. օգոստոսի 22-ին 24 շաբաթ հղիություն ունեցող կինը գոտկային շրջանի ցավերով դիմել է «Վանաձորի բժշկական կենտ­րոն» ՓԲ ըն­կե­րություն և հետազոտվել նույն ընկերության էնցեֆալոգրաֆիստ–նյարդաբանի կողմից:

Իրականացված հետազոտության արդյունքում տրվել է «Աջակողմյան լյումբոիշալ­գի­ա» կլինիկական ախտորոշումը և, ինչպես քննությամբ և փորձաքննության արդյունքներով պարզվել է, տրված թերի կլի­նի­կական ախտորոշմանը համապատասխան նշանակված դեղորայքային բու­ժումով կինն ուղարկվել է տուն, սակայն նրա վիճակը չի մեղմվել և վերջինս նույն օրը դարձյալ դիմել է նույն բժշկական կենտրոն և ընդունվել մանկաբարձական բա­ժան­մունք՝ ստա­ցիո­նար բուժման:

Նշված բաժանմունքի մանկա­բարձ-գի­նեկոլոգը, խորհրդակցելով էնցեֆալոգրաֆիստ–նյարդաբանի հետ, վեր­ջի­նիս կողմից տրված «Աջակողմյան լյումբոիշալգիա» թերի կլինիկական ախտո­րոշ­մանը հա­մա­պա­տասխան, շարունակել է հիվանդի դեղորայքային բուժումը, սակայն ստացիոնարի պայմաններում բուժում ստացող կնոջ վիճակի դինամիկայում գրանցվել է վա­­տա­ցում:

Նման պայմաններում մանկաբարձ-գինեկոլոգի նախաձեռնությամբ, տարբերակիչ ախ­­­տո­րոշման, դրա հստակեցման նպատակով, բուժհաստատության թերապևտիկ բաժանմունքի վարիչ, ավագ նյարդաբանի և էնցեֆալոգրաֆիստ–նյարդաբանի կողմից համատեղ ի­րակա­նաց­վել է հիվանդի զննում, սակայն, ինչպես պարզվել է հետագայում, այն իրականացվել է ոչ պատշաճ:

Մաս­նա­­վո­րա­պես՝ կրկին տրվել է «Աջակողմյան լյումբոիշալգիա» թերի կլինիկական ախտորոշումը, ըստ այդմ՝ չեն արձանագրվել հղիի զննման՝ թոքերի բախման, լսման, նյարդաբանական վիճակի որոշման փոր­ձե­րի իրականացված լինելու վե­րա­բերյալ տվյալները, չի ախտորոշվել հղիի մոտ հիմ­նական ախտաբանությունը և, հե­տևաբար, չեն իրականացվել տվյալ ախտաբանությանը հա­մապատասխան ծավալով անհրա­ժեշտ միջոցառումներ:

20-ամյա կնոջ վիճակի դինամիկայում վատացման պայմաններում ման­կաբարձ-գի­նեկոլոգի կողմից օգոստոսի 24-ին նշանակվել է թերապևտի կոնսուլտացիա, ում կողմից ևս, ինչպես քննությամբ պարզվել է, իրա­կա­նացվել է հիվանդի ոչ պատշաճ զննում, այն է՝ ախտո­րոշ­ման հաստատման կամ հերք­ման, ինչպես նաև տարբերակիչ ախտորոշման նպատակով չի ի­րա­կանացվել առնվազն թո­քե­րի պատշաճ լսում, կրծքավանդակի օրգանների համակարգ­չա­յին շերտագրություն, արյան մեջ «Ց» ռեակտիվ սպիտակուցի որոշում, որովայնի խոռոչի օր­գանների ուլտրաձայնային հե­տա­զո­տություն և արձանագրելով «վեզիկուլյար շնչա­ռություն»՝ դարձյալ չի ախտորոշվել հղիի մոտ հիմնական ախտա­բա­նությ­ու­նը, չեն իրականացվել դրան համապատասխան ծավալով անհրաժեշտ բուժ­միջոցառումներ:

Մինչդեռ հետազոտությունների պատշաճ իրա­կանացումը հնարավորություն կընձեռեր ախտորոշել հիվանդի մոտ առկա երկ­­կող­մանի թարախա-ֆիբրինային միաձուլվող ինտերստիցիալ թոքաբորբը և ձեռնամուխ լինել ան­հրաժեշտ ծավալներով համապատասխան բուժմիջոցառումների ժամանակին և համարժեք ծավալով իրականացմանը՝ այդ կերպ էականորեն մե­ծացնելով բա­­րենպաստ ելքի շանսերը, հնարավորություն ընձեռելով փրկել երիտասարդ կնոջ կյանքը՝ հղիության պահպանումով, որոնց իրականացման համար «Վանաձորի բժշ­կա­կան կենտրոն» ՓԲԸ-ում օբյեկտիվ խոչընդոտող պատճառներ չեն եղել:

Օրեր անց՝ օգոստոսի 25-ին, ուլտրաձայնային հետա­զոտ­­մամբ հղիի մոտ ախտորոշվել է պտղի ներարգանդային մահ, ին­չի պատ­ճառն է հանդիսացել ներարգանդային հիպօքսիան:

Նույն օրը կինը ծայրահեղ ծանր՝ կոմատոզ վիճակում, տեղափոխվել և ընդունվել է Երևան քաղաքի «Վերարտադրողական առող­ջութ­­յան, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինս­տի­տուտ» ՓԲ ընկերության ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ իրա­կա­նացվել են բուժական՝ հիմնականում սիրտ-թոքային վերակենդանացման մի­ջո­ցառումներ, սա­կայն 20-ամյա կնոջ կյանքը փրկել հնարավոր չի եղել և հիվանդանոց ընդունվելուց ժամեր անց արձա­նագր­վել է նրա կենսաբանական մահը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Վանաձորի բժշ­կա­կան կենտրոն» ՓԲԸ-ի երեք բուժաշխատողների նկատմամբ հարուցվել է հանրային քրեա­­­կան հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդ­վածի 2-րդ մասով, և նրանց ներ­կա­յաց­վել է մեղադ­րանք: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բա­ցա­­կա­յե­լու արգելքը:

Որոշում է կայացվել նշված բուժաշխատողների կողմից մաս­­­­նագի­տական պար­տա­կանությունները ոչ պատշաճ կատարելու հիմքով քրեական վա­րույ­թից նոր վարույթ անջատելու վերաբերյալ, որով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»