Նոր մանրամասներ՝ ողբերգական միջադեպից

Նոր մանրամասներ՝ ողբերգական միջադեպից

Իրադարձային Ipress 2022-06-21 16:20:00 3591
Հետևեք մեզ՝ Telegram-ում
spanutyun-1_y2Ph2.jpg

Հունիսի 19-ին, Ապարան քաղաքի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 6 քաղաքացիներ: Մամուլում շրջանառվում էր, որ դեպքը տեղի է ունեցել Ապարանի Նիգավան համայնքում:

Կապ հաստատեցինք Նիգավան վարչական շրջանի ղեկավար Արտաշես Գալստյանի հետ, ով մեզ տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել Ապարանից Նիգավան գնացող ճանապարհի մոտ գտնվող աղբանոցի մոտակայքում և իրենց գյուղից միջադեպի մասնակիցներ չկան:

Նաև հավելեց, որ ըստ իր ունեցած տեղեկությունների, միջադեպը տեղի է ունեցել Երևանից ժամանած քաղաքացիների և Ապարանի բնակիչների միջև:

Հիշեցնենք՝ մենք գրել էինք,որ ՔՊ-ական պաշտոնյաների հարազատները կրակել են Փաշինյանին հայհոյող երիտասարդների վրա։

Поделиться
Класс
Send