Չշփվող էր, բնակվում էր մի կնոջ հետ. նոր մանրամասներ` Խաչփարում սպանվածի մասին

Չշփվող էր, բնակվում էր մի կնոջ հետ. նոր մանրամասներ` Խաչփարում սպանվածի մասին

Իրադարձային Ipress 2024-10-24 21:39:00 1029
spanutyun_tsiJW.jpg

Արարատի մարզում դաժանորեն սպանված 44-ամյա Վարդան Ա.-ի սպանության պաճառները դեռ անհայտ են։ Oragir.News-ը կապ հաստատեց Արարատի մարզի Խաչփար գյուղի վարչական ղեկավար Արայիկ Գաբրիելյանի հետ։ Վարչական ղեկավարի խոսքերով` սպանված տղամարդը 2 տարի է, ինչ բնակվում էր իրենց գյուղում, բայց թե որտեղից էր, ինքը տեղյակ չէ։

«Չշփվող մարդ էր, այդ իսկ պաճառով նրա հետ շփում գրեթե չենք ունեցել։ Հարևանները ասում էին, որ մի կնոջ հետ էր բնակվում։ Բայց ասում են, որ ամուսնացած եղել է։ Ապրում էին գյուղի վերջում։ Ջերմոցում են աշխատել։ Վերջին տեղեկություններով՝ դուրս շատ չեն եկել տարածքից։

Կարծես մեկուսացած լինեին»,-ասաց Խաչփարի վարչական ղեկավարը։

Թե ով է նրան սպանված հայտնաբերել, Արայիկ Գաբրիելյանը դժվարացավ պատասխանել, միայն ասաց, որ նրա տանն են գտել մահացած, շտապօգնություն են կանչել, բայց չգիտի, թե ով, քանի որ իրեն էլ են ոստիկանությունից տեղեկացրել, որից հետո գնացել է դեպքի վայր։

Հիշեցնենք,որ հոկտեմբերի 24-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խաչփար գյուղի տներից մեկում տղամարդու դի կա:

Մինչ ոստիկանները կհասնեին դեպքի վայր, «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվում, որ Մասիսի շտապօգնության կայանից բժիշկների հերթապահ խումբը մեկնել է Խաչփար գյուղի 22-րդ տուն, որտեղ դռան մոտ՝ ներսի հատվածում, հայտնաբերել են արնաշաղախ տղամարդու մարմին:

Արդեն տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը նշված գյուղի բնակիչ 44–ամյա Վարդան Ա.-ն է, ում պարանոցի հատվածում դատաբժիշկը հայտնաբերել է խոհանոցային դանակը, մարմնի վրա էլ՝ սուր կտրող-ծակող առարկային հարվածի մի քանի հետքեր:  

Տեղում պարզվել է նաև, որ 46-ամյա կինը բժիշկներին հայտնել է, որ տղամարդը ինքնասպանություն է գործել, սակայն Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզում են, որ տեղի ունեցածը սպանություն է, և կասկածյալ կնոջը սպանություն կատարելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Մասիսի բաժին:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը