Նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ճանապարհի ողբերգական վթարից. Երեխա է զոհվել

Նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ճանապարհի ողբերգական վթարից. Երեխա է զոհվել

Իրադարձային Ipress 2023-10-17 09:54:00 921
Հետևեք մեզ՝ Telegram-ում
img8947_9NK4Y.jpeg

Հոկտեմբերի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են Toyota Camry մակնիշի և Зил 130 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը աղջիկ երեխա, տեղափոխվել են հիվանդանոց: Աղջիկը տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ մյուս վիրավորը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի հետևանքով Зил-ի վրա բարձված քարերը թափվել ու ամբողջությամբ փակել են ճանապարհի երթևեկելի գոտին: Зил-ի գազաբալոնը պոկվել և շպրտվել է:

Մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում քննիչները, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ երեխան հիվանդանոցի ճանապարհին մահացել է: 

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Поделиться
Класс
Send
Life 94545

Իսկական տղամարդու կարիք եմ զգում.Արփի Գաբրիելյանը անկեղծացել է

Իրադարձային 93054

Տղամարդը կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ երկտող էր թողել

Հասարակական 85968

Ապրիլի 15-ից 16-ը գազ չի լինելու․ Հասցեներ

Իրադարձային 49689

Ինչ է պատմում Խաչիկի մայրը, ում որդին կjանքից qրկել էր քենուն և վերջ sվել իր կjանքին

Իրադարձային 47778

Հայտնի է՝ ով է հոսանքահարված և մահացած 28-ամյա տղան

Հասարակական 41151

Եթե ձեր ազգանունը փոխել եք ձեր ամուսնու ազգանունով, ապա իմացեք

Հասարակական 36828

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Իրադարձային 35196

Ինչ երկտող էր թողել տղամարդը քենուն սպանելուց և իր կյանքին վերջ տալուց առաջ. Մանրամասներ

Իրադարձային 31767

Վրաերթ՝ Արարատի մարզում․ Բժիշկները պայքարում են 10-ամյա երեխաների կյանքի համար

Իրադարձային 30972

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի