Նոր մանրամասներ՝ երգիչ Վարդան Ուռումյանի մասնակցությամբ ողբերգական վթարից. ՖՈՏՈ

Նոր մանրամասներ՝ երգիչ Վարդան Ուռումյանի մասնակցությամբ ողբերգական վթարից. ՖՈՏՈ

Իրադարձային Ipress 2022-05-13 11:22:00 20220
Հետևեք մեզ՝ Telegram-ում
vardan-urumyan-1_XQQJx.jpg

Այսօր՝ մայիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի՝ Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում բախվել են BMW և Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի, որոնցից երկուսը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև  ԱԻՆ ՓԾ թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Օպերատիվ են գործել նաև բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի համանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ  Դավթյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար  Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է  Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից  ահազանգ է ստացվում, որ վիրավորներից  2-ը, գիտակցության չգալով, մահացել են: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Mitsubishi Pajero-ն վարել է սիրված ու ճանաչված երգիչ Վարդան Ուրումյանը, ով նույնպես բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտե նախագահ Արգիշտի Քյարամյանի կարգադրությամբ դեպքի վար են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Գոռ Թադևոսյանն ու նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Մանվել Մուրադյանը, ովքեր Աբովյանի քննչական բաժնի պետ Գ. Մաթևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դալլաքյանի հետ վթարի վայրում կրկնակի տեղազննություն են կատարում:

**** 23:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը  հայտնեց,  որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Mitsubishi Pajero-ն վարել է Շիրակի մարզի բնակիչ, 58-ամյա Վարդան Ուրումյանը, BMW-ն վարել է Կոտայքի մարզի բնակիչ, 31-ամյա Վաղարշակ Ադիլխանյանը:

Վթարի հետևանքով վարորդներից Վ. Ադիլխանյանը, նրա ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ, 54-ամյա Սամվել Ադիլխանյանն ու 30-ամյա Անդրանիկ Ադիլխանյանը մահացել են, իսկ մյուս ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ, 31-ամյա Արտակ Ադամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 61-ամյա Մամիկոն Պետրոսյանը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 

Поделиться
Класс
Send
exanaky-kcrti_LHl2w.jpg

Սպասվում է մինչև -1,-2 աստիճան ցուրտ

artak-avalyan_GiKe6.jpg

Այսօր մահացած հայտնաբերված Արտակը Ազատամուտ գյուղից էր

zincarayox-e-mahacel_J38fr.jpg

Ով է այսօր մահացած հայտնաբերված զինծառայողը

horoskop-sirayin_Vl_Hb.jpg

Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ հաջողակ են սիրո մեջ

zinvor-e-zohvel_CnSgK.jpg

ՀՐԱՏԱՊ․ Հայտնաբերվել է զինծառայողի մարմին․ Ինքնությունը հայտնի է

erkeasharj_R8-wH.jpg

ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում երկրաշարժ տեղի ունեցավ

hay-haytniner_S-t7h.jpg

Հայտնիներ, ովքեր միացել են Տավուշյան շարժմանը

rubli_y5e9a.jpg

Ռուբլին այս պահին ավելի թանկացավ

andzy-voronum-e_WxLYE.jpg

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 2006 թ. ծնված աղջիկը. Որտեղ է եղել

avtovtar_wS72q.jpg

Ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. Մեքենան հայտնվել է երկաթե արգելապատնեշների վրա

shtap-ognutyun-1_EU7Cc.jpg

Երևանում շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել

goroskop_1E5hj.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 7-ի համար

Life 122025

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Life 94548

Իսկական տղամարդու կարիք եմ զգում.Արփի Գաբրիելյանը անկեղծացել է

Հասարակական 85968

Ապրիլի 15-ից 16-ը գազ չի լինելու․ Հասցեներ

Իրադարձային 49689

Ինչ է պատմում Խաչիկի մայրը, ում որդին կjանքից qրկել էր քենուն և վերջ sվել իր կjանքին

Հասարակական 41160

Եթե ձեր ազգանունը փոխել եք ձեր ամուսնու ազգանունով, ապա իմացեք

Հասարակական 39891

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Իրադարձային 34554

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Իրադարձային 32742

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Իրադարձային 30984

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի

Իրադարձային 29715

Արագածոտնում 70-ամյա տղամարդուն սպանել են․ Մանրամասներ են հայտնի