Նոր մանրամասներ են հայտնի՝ քթի վիրահատության ժամանակ կնոջ մահվան դեպքի մասին

Նոր մանրամասներ են հայտնի՝ քթի վիրահատության ժամանակ կնոջ մահվան դեպքի մասին

Իրադարձային Ipress 2024-07-11 12:26:00 1461
kiny-mahacel-e-virahatutyan-jamanak_1_-4I.jpg

Panorama.am-ը գրում է․ «Արթմեդ» բժշկական կենտրոնում 32-ամյա կնոջ մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնված Քրեական օրենսգրքի 187 հոդվածօ 2-րդ մասի հատկանիշներով։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նշենք, որ հոդվածը վերաբերում է  Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելուն։

Հոդվածի երկրորդ մասը սահմանում է.

«Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»։

«Իրականացվում է նախաքննություն, անհրաժեշտ գործողություններ են կատարվում հանգամանքները պարզելու նպատակով, դատաբժշկական փորձաքննություն է նշանակված։  Եզրակացությունը ստանալուց հետո պարզ կլինի մահվան  պատճառը, համադրելով այլ ձեռք բերվող տվյալների հետ՝ կտրվեն իրավական գնահատականներ բուժանձնակազմի գործղությունների վերաբերյալ»,-ասաց ՔԿ մամուլի խոսնակը։

Հիշեցնենք, Արթմեդ բժշկական կենտրոնի փոխտնօրենը Panorama.am-ի հետ զրույցում նշել էր, որ վիրահատության ընթացքում կնոջ մահը վրա է հասել չարորակ հիպերթերմիայի հետևանքով։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը