«6-ից մինչեւ 9:35 բժիշկը ծնարան չի եկել». Շենգավիթ բկ-ում նորածնի ու ծննդկանի մահվան մեջ ամուսինը մեղադրում է բժշկին

«6-ից մինչեւ 9:35 բժիշկը ծնարան չի եկել». Շենգավիթ բկ-ում նորածնի ու ծննդկանի մահվան մեջ ամուսինը մեղադրում է բժշկին

Իրադարձային Ipress 2022-12-01 18:30:00 414
cnndkan-2_cuv8k.jpg

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում նոյեմբերի 21-ին 33-ամյա ծննդկան Կարինե Մուսայելյանի ու իր նորածնի մահվան մեջ նրա ամուսինը՝ Արայիկ Ջուլհակյանը, մեղադրում է ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Հովհաննիսյանին:

NEWS.am-ի հետ զրույցում Արայիկ Ջուլհակյանը պատմեց, որ իր կինը հղիության ընթացքում պարբերաբար հետազոտվել է, եւ որեւէ խնդիր չի արձանագրվել:

«Նոյեմբերի 21-ի լուսաբացին 4։30-ից 5։00-ի սահմաններում կնոջս ցավերը սկսվեցին, 5։50 զանգահարեցինք իր բժշկուհուն, ասացինք, որ ցավերը սկսվել են, նա էլ ասաց՝ գնացեք, թող հերթապահ բժիշկն ընդունի ձեզ, մինչեւ ես կհասնեմ։ Կինս իր ոտքով նստել է մեքենան, գնացել ենք։ Ինձ ծննդատանն ասացին, որ տեղափոխում ենք ծնարան, մինչեւ իր բժիշկը մոտենա։ Ես գնացել եմ տուն, անընդհատ զանգել եմ, իմացել եմ՝ ինչպես է։ Վերջին անգամ իր հետ խոսել եմ 8։02, ինձ ասաց՝ ցավերս շարունակվում են, հարցրի՝ բա բժշկուհուց ի՞նչ կա, ասաց՝ 20 րոպեից տեղում կլինի»,- պատմեց մահացած ծննդկանի ամուսինը:

Նա պատմեց, որ 11:30-ի սահմաններում իր եղբորն է զանգահարում բժշկուհին եւ խնդրում գնալ ԲԿ.

«6-ից մինչեւ 9:35 բժիշկը չի եկել ծնարան: Մենք գնում ու բարձրանում ենք բժշկուհու մոտ, ինքն ինձ երեխային է ցույց տալիս ու ասում՝ սա ձեր երեխան է, նա մահացած է ծնվել, կյանքի հետ անհամատեղելի արատ է ունեցել, ասում եմ՝ ոնց կարող է նման բան լինել, դուք կնոջս 9 ամիս հետազոտել եք, խնդիր չի եղել երբեւէ, բժշկուհին ինձ ասում է՝ սա նենց խնդիր է, որ երեխան պիտի ծնվի, նոր իմանանք։ Ես կյանքումս առաջին անգամ եմ լսում նման պարզաբանում, որ երեխան պիտի ծնվի, նոր հասկանան՝ երեխան ապրելու է, թե՝ ոչ։ Ես ասացի՝ չգիտեմ երեխան ում երեխան է, կնոջս պետք է տեսնեմ, ինքն ասի՝ մահացած երեխան մե՞րն է, թե՞ոչ, ինձ ասաց՝ ձեր կնոջ վիճակը լավ չի, հիմա իրենով ենք զբաղվում»,- պատմեց Արայիկ Ջուլհակյանը:

Նա ասաց, որ երեխան ծնվել է 10:40-ին, սակայն ծննդկանին վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել ժամը 12:00-ին. «Ինձ էլ ուղարկել են Արյունաբանական՝ արյուն բերելու: Գլխավոր բժիշկը կանչեց ինձ իր մոտ ասաց, որ կինս շատ արյուն է կորցրել, արգանդը պետք է հեռացնենք: Վիրահատությունից հետո ինձ ասացին՝ վիճակը շատ ծանր է, արյունահոսությունը կարողացել ենք դադարեցնել: Հետո պարզվեց, որ 4 անգամ սիրտը կանգնել է եւ վերջում արձանագրվել կնոջս մահը»:

Կարինե Մուսայելյանը 33 տարեկան էր, Դաշտավան գյուղից, ուներ երկու երեխա։

Դեպքի առնչությամբ ավելի վաղ պարզաբանում էր տարածել Շենգավիթ ԲԿ-ն, ըստ որի ծննդաբերության երրորդ շրջանն ընթացել է առանց բարդությունների, սակայն 20 րոպե անց ծննդկանի մոտ սկսվել է վաղ հետծննդաբերական հիպոտոնիկ արյունահոսություն:

«Կատարվել են ըստ չափորոշիչների նախատեսված դեղորայքային, գործիքային, ձեռքային բոլոր անհրաժեշտ գործողությունները, սակայն անարդյունավետ:

Ծնարան է հրավիրվել մանկաբարձական ծառայության ղեկավարը:

Որոշում է կայացվել ծննդկանին շտապ տեղափոխել վիրահատարան:

Հաշվի առնելով կնոջ տարիքը սկզբում կապվել են զստային զարկերակները՝ արգանդը պահպանելու նպատակով: Սակայն շարունակվող արյունահոսության պատճառով վիրահատությունն ավարտվել է արգանդի եւ հավելումների հեռացումով (էքստիրպացիա)՝ կնոջ կյանքը փրկելու նպատակով:

Վիրահատության ընթացքում շարունակվել են կյանքի կենսական ցուցանիշների ապահովման բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Իրականացվել են ներվիրահատական արյան բաղադրիչների փոխներարկում:

Վիրահատության ժամանակ արձանագրվել է սրտի կանգ , որը արագ վերականգնվել է սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումների արդյունքում՝ սիրտ-անոթային բժիշկների կողմից:

Այնուհետեւ կինը տեղափոխվել է Ինտեսնիվ թերապիայի բաժանմունք, որտեղ շուրջ 6 ժամ շարունակ իրականացվել է ինտենսիվ բուժում, որի ընթացքում արձանագրվել է եւս 3 անգամ սրտի կանգ:

Իրականացված անհրաժեշտ սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումների արդյունքում սրտի աշխատանքը կրկին վերականգնվել է:

Վերջին անգամ սրտի կանգ է արձանագրվել ժամը 18:35 ժամանակահատվածում:

Իրականացված վերակենդանացման միջոցառումների արդյունքում սրտի աշխատանքը վերականգնել չի հաջողվել:

Ժամը 19:45-ին գրանցվել է կնոջ կենսաբանական մահը:

Եվս մեկ անգամ «Շենգավիթ» բժշկական կենտրոնը իր խորին ցավակցությունն է հայտնում ծննդկանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21273

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13584

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9303

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3228

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2355

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1287

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 1143

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 720

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Հասարակական 504

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 504

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան