Նորածին է մահացել. Հիվանդանոցը մանրամասներ է հայտնում

Նորածին է մահացել. Հիվանդանոցը մանրամասներ է հայտնում

Իրադարձային Ipress 2023-11-02 00:27:00 1683
img6668_lF5YZ.jpeg

Ինչպես տեղեկացրել ենք, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում երկու օր առաջ նորածնի մահ է արձանագրվել․ Աիդա Գրիգորյանի առաջնեկը մահացել է ծննդաբերության ժամանակ։

Ծնողները մեղադրում են բժիշկին։ Հոր՝ Աշոտ Հովհաննիսյանի խոսքով՝ նա ծննդաբերությունը սխալ է վարել։ Ասում է՝ կինը հղիության ընթացքում պարբերաբար խորհրդատվության է գնացել, և միայն մեկ անգամ ասվել է, որ պորտալարը փաթաթված է պտղի վզին, որը, սակայն, լուրջ խնդիր չի համարվել։

Աշոտ Հովհաննիսյանը պատմում է, որ բժիշկն ամբողջ ընթացքում հարազատներին ասել է, թե ամեն ինչ նորմալ է, ծննդաբերությունն ընթանում է բնականոն հունով։

Ըստ նրա՝ չնայած կինը միշտ նշել է, որ ցանկանում է կեսարյան վիրահատությամբ լույս աշխարհ բերել երեխային, բժիշկը նման անհրաժեշտություն չի տեսել։ Նկարահանման պահին ծննդաբերությունը վարող բժիշկը տեղում չի եղել։

«Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Բերսաբե Դարմանյանը, որը ներկա է եղել ծննդաբերությանը, ասել է՝ ծննդաբերական գործունեության առաջին շրջանն ընթացել է հարթ, երկրորդ շրջանում արդեն պտղի ներարգանդային սրտի զարկերի խիստ դանդաղում է արձանագրվել։

Մանկաբարձ-գինեկոլոգի խոսքով՝ առկա է եղել բացարձակ կարճ պորտալար՝ պտղի պարանոցի շուրջ մեկ անգամ փաթաթված։

Աշոտ Հովհաննսիյանն իր առաջնեկի մահվան դեպքով հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, դեպքի հետ կապված նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը «Ֆակտոր»-ին փոխանցել է, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով, այն է՝ «Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը»։

Պտղի մահվան պատճառները, ինչպես նաև բուժանձնակազմի կողմից հնարավոր մասնագիտական սխալ թույլ տալու հանգամանքները պարզելու համար նշանակվել է փորձաքննություն։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը