«Նա արտառոց համարձակ էր»․ մանրամասներ Գյումրիում կախված անչափաս տղայի դեպքից

«Նա արտառոց համարձակ էր»․ մանրամասներ Գյումրիում կախված անչափաս տղայի դեպքից

Իրադարձային Ipress 2020-03-18 14:17:00 10821
dk_vXmW7.jpg

Aravot.am-ը գրում է.

 Գյումրու Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող բնակարաններից մեկում՝ իր պապի դատարկ տանը,  2005 թվականին ծնված տղա երեխա է կախվել, որին հայտնաբերել է հայրը։

 

ՀՀ դատախազության լրատվական ծառայությունից  աղբյուրին տեղեկացրեցին, որ  հարուցվել է Քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ Դատաբժշկի կողմից մարմնական վնասվածքներ չեն ֆիքսվել,  տղան որևէ գրություն  չի թողել։

Պատճառները պարզելու նպատակով տարվում են անհրաժեշտ քննչական և  օպերատիվ-հետախուզական աշխատանքներ։ Հիշեցնենք, որ տղան Գյումրու քաղաքապետարանում առևտրի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած  Կարուշ Չիլինգարյանի թոռն է ։
Մեզ հետ կապ է հաստատել նաև նրա ուսուցիչներից մեկը, որի բնութագրմամբ՝ տղան արտառոց համարձակ էր, նա անհատականություն էր, յուրահատուկ նաև իր արտաքին տեսքով։

Ուսուցիչները շոկի մեջ են, չեն ուզում հավատալ, որ նա կարող էր գնալ այդ քայլին, քանի որ երբեք չէր ընկճվում, պատրաստակամ էր բոլորին օգնելու։ Դպրոցի տնօրենը պատմում է, որ մեկ էլ գալիս էր, թե ինչով օգնեմ դպրոցին։

«Չափից ավելի ակտիվ էր, դպրոցը վերանորոգելուց եկավ, գույքը ստանալուց նույնպես, թե ինչով օգնեմ։ Շատ պատրաստակամ էր։ Մարդկային, պատրաստակամ տեսակ էր, ջենթլմեն բառը իր համար էր ասված, եթե տեսներ որևէ մեկը  դպրոց պիտի մտներ, մեկ էլ ջենթլմենի պես դուռը կբացեր ․․․ Ժպտերես, խարիզմատիկ երեխա էր։

Կես մարդ եմ դարձել, էնքան մտահոգ եմ, չեմ հասկանում ինչի պիտի նման քայլ աներ, ինքը վառ անհատականություն էր»,-ասում է տնօրենը։ Նրանք երկու եղբայր են, իրենից փոքր եղբայր ունի։ Ի դեպ, նրա ինստագրամյան էջում որպես գլխավոր՝  սև է լուսանկար է տեղադրված, որը փոխել է երկու օր առաջ։

 

Поделиться
Класс
Send
img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են

img9044_VL9Ze.jpeg

Ռուբլին կտրուկ թանկացավ