Յուլյա Ֆինկի և Արտյոմ Կարապետյանի երկար տարիներ սպասված որդիներ արդեն դպրոցական են․ ՖՈՏՈ

Յուլյա Ֆինկի և Արտյոմ Կարապետյանի երկար տարիներ սպասված որդիներ արդեն դպրոցական են․ ՖՈՏՈ

Life Ipress 2024-09-09 21:45:00 588
Հետևեք մեզ՝ Telegram-ում
yulya-fink-ev-artyom-karapetyan_R_gYq.jpg

Յուլյա Ֆինկն ու Արտյոմ Կարապետյանը համարվում են հայկական հեռուստատեսության ամենագեղեցիկ զույգերից մեկը։ Վերջիններս գրեթե 15 տարի է` ինչ ամուսնացած են, իսկ ներկայումս մեծացնում են իրենց զույգ որդիներին`Մուշեղին և Լեոյին, ովքեր բավականին սպասված են եղել զույգի կյանքում:

Յուլյայի և Արտյոմի որդիներն այս օրերին իրենց առաջին քայլերն են անում դպրոցական կյանքում: Յուլյան որդիների մասնակցությամբ մի քանի կադրեր է հրապարակել  ու գրել.

«Դեպի դպրոց»:

Նայելով և ուսումնասիրելով Յուլյայի և Արտյոմի սիրառատ լուսանկարները, ջերմ վերաբերմունքը այս կամ այն հանրային վայրում, թվում է, թե նրանք միշտ ներդաշնակ և երջանիկ են եղել։

Սակայն քչերին է հայտնի, որ տարիներ առաջ, երբ նրանք դեռ ամուսնացած չեն եղել, Արտյոմն առաջարկել է բաժանվել միմյանցից՝ բնավորության տարբեր խառնվածքներ ունենալու պատճառով․

«Մենք իսկապես շատ տարբեր ենք, երկուսս էլ շատ լուրջ լիդերի հատկանիշներ ունենք։ Արտյոմը շատ փոփոխական մարդ է, իսկ ես՝ կայուն։ Հենց սրանից են ի հայտ եկել մեր բոլոր խնդիրները»,- իր հարցազրույցներից մեկում անկեղծացել է Յուլյան։

Յուլյայի խոսքով՝ որպես կին վիրավորված էր, սակայն վստահ էր, որ դա իրենց բաժանումը չէր և Արտյոմը վերադառնալու էր:

Поделиться
Класс
Send