Մոր և երեխաների դաժան սպանության հետքերով. նոր մանրամասներ՝ Պեմզաշենից

Մոր և երեխաների դաժան սպանության հետքերով. նոր մանրամասներ՝ Պեմզաշենից․ Տեսանյութ

Իրադարձային Ipress 2022-11-11 14:53:00 1620
Հետևեք մեզ՝ Telegram-ում
pemza_fY8pa.jpg

Մանրամասներ՝ երկիրը ցնցած սպանության մասին: Չորեքշաբթի կեսօրին են Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերել 31-ամյա կնոջ ու նրա երկու՝ 8 և 12-ամյա երեխաների մարմինները:

Այսօր՝ կեսօրից հետո Գլխավոր դատախազությունն է բացառիկ մանրամասներ հայտնել:

Պարզվում է՝ ննջասենյակի մահճակալին է հայտնաբերվել տղա երեխայի դին՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապված, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է աղջիկ երեխայի դի՝ կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով:

Երեխաների մորը ևս գտել են որովայնի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված:

Поделиться
Класс
Send