Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել. Կասկածելի ընդմիջում դատարանում. ելքը որոշված է

Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել. Կասկածելի ընդմիջում դատարանում. ելքը որոշված է

Բանակ Ipress 2022-08-31 15:23:00 7257
mikayel-arzumanyan_8734L.jpg

Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այն պնդումները, թե Միքայել Արզումանյանին ծանուցում են ուղարկել, որ նա ներկայանա, իրականությանը չի համապաասխանում.

«Օգոստոսի 30-ին ժամը 15:45-ին Արցախ-Երևան ճանապարհին հատուկ ստորաբաժանումներով Միքայել Արզումանյանին ներկայացրել են քննչական բաժին: Նախկին բերման ենթարկելու որոշումն է նոր օրենսդրության համաձայն: Որոշման մեջ նշված է, թե իբր օգոստոսի 25-ին հրավիրել են ծանուցումով հարցաքննության,այնինչ որեւէ ծանուցագիր չի հանձնվել: Այսինքն այն հիմքը, որ նշվել է հարկադրաբար ներկակացնելու որոշման մեջ, իրականում գոյություն չունի:

Այս ամենից հետո նրան մեղադրանք է առաջադրվել, որից հետո անհիմն ձերակալության որոշում է կայացվել, այն հիմքով, թե դատարան ներկայացնելու համար կալանավորում են , բայց իրականում ձեւական առումով ձերբակալում եղավ, քանի որ այդ պահին ձերակալման որեւէ հիմք չկար, իսկ միայն դատարան ներկայացնելու անհրաժեշտությունը դա բավարար չէ: Այսինքն պետք է նաեւ այլ հիմնավորումներ ներկակացվեր»:

Ըստ պաշտպանի՝ գիշերը 23:00-ի սահմաններում միջնորդություն են ներկայացրել դատարան կալանքի թույլտվություն ստանալու համար եւ ներկայացրել են 50 թերթից բաղկացած միջնորդությւն եւ 3 հատոր գործի նյութեր, որոնք խիստ ծավալուն են .«Առավոտյան ժամը 12:10-ի սահմաններում նիստը սկսվել է եւ տեւել է մոտ 20 րոպե եւ այդ ընթացքում Միքայել Արզումանյանը գտնվել է անազատության մեջ եւ դա այն դեպքում, որ նա պետք է 11:45 -ին ազատ արձակված լիներ, այսինքն նրան ապօրինի պահվել են անազատության մեջ:
Այս ամենից հետո նիստը սկսվեց եւ հայտնեցին, թե բոլոր նյութերին ծանոթացել եք եւ ես հայտնեցի, որ այս ժամկետի մեջ անհննար է այդ աստիճան նյութերին հասցնենք ծանոթանալ եւ խնդրել ենք ողջամիտ մեկ օր ժամանակ ծանոթանալու եւ վստահորդիս հետ քննարկելու համար: Դատարանը գտավ, որ մեկ ժամը բավարար է, ես պահանջեցի, որ ազատ արձակեն, քանի որ ժամկետը անազատության մեջ գտնվելու լրացել է, սակայն ոչինչ չարվեց: Ընդմիջում հայտարարվեց, որից հետո դատարանը գտավ, որ պետք է հրատապ նիստ նշանակի եւ հայտարարեց, որ պարզել է ժամկետը լրացել է եւ հայտարարեց, որ Միքայել Արզումանյանը ազատ է»:

Պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով՝ ինքը դատարանում տեւական ժամանակ բարձրացրել է իր վստահորդի անազատության մեջ ապօրինի պահվելու հարցը, ժամկետ տրամադրելու հարցը, սակայն կասկածելի կերպով դատավորը ըդմիջում է վերցնում եւ դրանից հետո վերադառնոմ է եւ որոշու , թե այո անձը պետք է ազատ արձակվի: Պաշտպանը դատարանում հարց է բարձրացրել, թե ով պետք է պատասխանատվություն կրի նրա համար, որ Միքայել Արզումանյանը մի քանի ժամ ապօրինի անազատության մեջ է գտվել եւ դեռ ավելին ինչ փոխվեց դատավորի մոտ, որ նա մինչ այդ մերժում էր մեր միջնորդությունները նյութերին ծանոթանալու համար մեկ օր ժամանակ տրամադրել, սակայն մի փոքր ուշ միգուցե ճշտումներ արեց եւ հասկացավ, որ գործով խախտումներ կան եւ դեռ ավելին գործի նյութերին ծանոթանալու համար ժպամանակ է պետք: \

Սարգսյանի պնդմամբ՝ դատավորը որեւ հարցի չի պատասխանել: Սարգսյանի խոսքով՝ այս ամեն ինչից ակնհայտ է, որ որոշումը արդեն կայացված է դատավորի մոտ կամ միգուցե այլ տեղ, բայց դատավորի կնիքը կդրվի. «Դատավորը փորձեց իր խախտումը վերացնել եւ արդեն կայացնել ընդունված որոշումը, քանի որ այն դատավորը, որը նման հնչեղ գործով ի վիճակի չէ տարրական իրավունքները ապահովվել, անձի ազատության իրավունքը, անձի պաշտպանության իրավունքը եւ միայն ընդմիջումներից հետո, այլ վայրերում քննարկելուց հետո ժամկետը լրացած անձին ասում է, որ դու հիմա ազատ ես, նշանակում է, որ նա ինքնուրույն որոշում չի կարող կայացնել եւ չի կայացնլու, հետեւաբար ելքը որոշված է»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը