Մինչև օրվա վերջ կարգելվի ՌԴ-ում գրանցված մեքենաների մուտքը երկիր. մանրամասներ

Մինչև օրվա վերջ կարգելվի ՌԴ-ում գրանցված մեքենաների մուտքը երկիր. մանրամասներ

Իրադարձային Ipress 2023-10-02 12:28:00 1599
img8164tbyms_E8MBJ.jpeg

Ռուսական պետհամարանիշներով մեքենաների Բուլղարիա մուտքի արգելքը կսկսի գործել մինչև երկուշաբթի օրվա վերջ. հայտարարել է Բուլղարիայի սահմանային ոստիկանության պետ Անտոն Զլատանովը։

«Հինգշաբթիից մինչև երեկ մենք շատ ակտիվ աշխատեցինք։ Վստահ եմ, որ մինչև օրվա վերջ (երկուշաբթի) Բուլղարիա կսկսի գործել ռուսական մեքենաների մուտքի արգելքը»,– մեջբերում է 24 Hours հրատարակությունը։ 

Արգելքը վերաբերում է ոչ միայն մեքենաներին, այլեւ բեռներին։ Սահմանային ոստիկանության տնօրենը չկարողացավ ճշտել, թե ամսական քանի ռուսական մեքենա է մտնում Բուլղարիա, սակայն պարզաբանեց, որ դրանք շատ չեն։

Նախկինում Եվրահանձնաժողովը պարզաբանում էր հրապարակել, որում ասվում էր, որ դեռևս 2022 թվականին ԵՄ Խորհրդի կողմից Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները վերաբերում են նաև ՌԴ քաղաքացիների՝ ռուսական հաշվառման համարանիշերով ավտոմեքենաներին, և, համապատասխանաբար, ՌԴ քաղաքացիները չեն կարող անձնական մեքենաներ վարել Եվրամիության տարածքում, նույնիսկ զբոսաշրջային նպատակներով և կարճ ժամանակով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ, Լատվիան ևս արգելել է այն մեքենաների մուտքը, որոնք գրանցված են Ռուսաստանում։ Մաքսային մարմինները կառգրավեն ավտոմեքենաները, եթե անձը հրաժարվի վերադառնալ Ռուսաստան կամ Բելառուս. հաղորդում է Հանրապետության պետական   եկամուտների ծառայությունը։

Էստոնիան ևս արգելել է ռուսական պետհամարանիշներով մեքենաների մուտքը երկիր։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Այսպես է երկիրը արձագանքել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարականներին: Մեքենաները ենթակա են միջազգային սահմանափակումների:

Հիշեցնենք, որ ռուսաստանցիներին արգելվել է մուտք գործել ԵՄ անձնական սմարթֆոններով, նոութբուքերով, կոսմետիկ միջոցներով և ռուսական գրանցումով մեքենաներով։ Այս ապրանքների ներմուծումը ԵՄ երկրներ կարող է դիտվել որպես արգելված ներմուծում. հայտարարել է Եվրահանձնաժողովը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը