«Մեքենան պայթել է, երեխեքը տեղում այրվել ու մահացել են»․ Զոհվածի մայր․ ՖՈՏՈ

«Մեքենան պայթել է, երեխեքը տեղում այրվել ու մահացել են»․ Զոհվածի մայր․ ՖՈՏՈ

Բանակ Ipress 2024-02-09 22:34:00 384
yuri-ohanjanyan_6kjWI.jpg

Օհանջանյանների ընտանիքը գրեթե ամեն օր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում է։ 
44-օրյա պատերազմի զոհերի կողքին՝ նոր գերեզմաններ են, ժամանակավոր տապանաքարերով, դեռևս թարմ հողաթմբերով ու ծաղիկներով։ 2023 թվականի սեպտեմբերյան մարտերի զոհերն են։

Տղերքի նկարներն են՝ հպարտ ու անհաղթ հայացքներով, նրանց մեջ՝ Յուրի Օհանջանյանը, բարի աչքերով մի տղա, որի մասին ծնողները անցյալով չեն խոսում, տանն էլ՝ բացակաների մեջ ամենաներկան է։  

Յուրիի մայրը՝ Քնքուշ Սահակյանը հայոց լեզու և գրականություն առարկաների երկարամյա ուսուցչուհի է։ Դասավանդել է նախ Տումի գյուղում։ 2020 թվականին Հադրութի շրջանի անկումից հետո ընտանիքը հաստատվել է Ստեփանակերտում, ինքն էլ ուսուցչությունը շարունակել է համար 8 ավագ դպրոցում։ Տումիում հայտնի մեղվաբույծների ընտանիքը գյուղատնտեսության այս ճյուղը շարունակել է զարգացնել բնակության նոր հասցեում։ Թվում էր՝ ամեն ինչ լավ է։ 

Դպրոցն ավարտելուց հետո Յուրին անցնում է ծառայության։ «Այնպես շատ էր սիրում Արցախը, բառերով նկարագրելու չէ։ Միշտ ասում էի՝ ծառայությունդ վերջացնես, բլոկադայից դուրս գանք տեղափոխվենք, կամ դու կգնաս ուրիշ երկիր, որտեղ պատերազմներ չկան, դե մայր եմ, մտածում էի երեխայիս ապագայի մասին: Դուք տեսնեիք, ինչպես էր Յուրին ընդվզում, ասում էր՝ «մամա, բա հայրենիքին ո՞վ պիտի տեր կանգնի։ Իմ սերունդը նաև Հադրութը պիտի ազատագրի»»,- հիշում է տիկին Քնքուշը։ 

Դժվարություններին ու իննամսյա բլոկադային Օհանջանյանների 7 հոգանոց ընտանիքը դիմակայել է, ամեն օր հույս են փայփայել, որ մի օր մղձավանջը կավարտվի։ Բայց, իրական մղձավանջը, դժոխքը դեռ առջևում էր։ 

Քնքուշ Սահակյանը դպրոցում էր սեպտեմբերի 19-ին։ Նախքան ռազմական գործողությունները, Յուրին իջել է դիրքերից, տանը նրան դիմավորել է 86-ամյա Անգին տատիկը, կերակրել, ջուր տաքացրել, որ լողանա։ Բայց անսպասելի զանգով՝ «համար 1» հրամանով Յուրին նորից բարձրացել է դիրքեր։ 

«Զանգեցի, ինքը անջատեց, մտածեցի՝ զորամասի տարածքում է, տեղը հարմար չէ։ Հետո իմացա, որ առաջին գծով եղբոր՝ Վահեի հետ էր խոսում, ասաց, որ բարձրանում են դիրքեր։ Շատ չանցած սկսվեց պատերազմը։ Այդ ամբողջ ընթացքում որդուս հետ կապ չկարողացա հաստատեմ։ Անընդհատ ասում էի՝ «եթե Յուրին հետ չզանգի, Աստված չանի, բան պատահած լինի»»,- օրվա դեպքերն ու ծանր ապրումները հիշում է տիկին Սահակյանը։ 

Նույն օրը Յուրի Օհանջանյանը զոհվել է Ասկերանի դիրքերի պաշտպանության ժամանակ, վիրավոր ընկերներին օգնելիս։ «Անգամ փոքր տեսանյութ կա, որտեղ մի դրվագով երևում է Յուրին, իրենք արկեր էին տեղափոխում D20-ի դիրքեր, բոլորը գոռում էին, հավանաբար վիրավորներին օգնելու անհրաժեշտություն կար։ Երբ հասել է ընկերներին, ադրբեջանական զինուժը հրետակոծել է այդ տարածքը, մեքենան պայթել է, երեխեքը տեղում այրվել ու մահացել են»,- արտասվում է մայրը։ 

Յուրիի զոհվելու մասին ընտանիքն իմացել է հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին, երբ ամուսնու հետ որդուն փնտրում էին հոսպիտալներում ու հիվանդանոցներում՝ ընթերցում ու վերընթերցում վիրավորների ցուցակները։ 

«Մի տղա մոտեցավ մեզ, ամուսնուս հարցրեց՝ դուք Յուրիի հա՞յրն եք, ասաց՝ հա, ու սկսեց լացել։ Ես հասկացա, Յուկաս էլ չկա։ Դա իմ կյանքի ամենասարսափելի օրն էր, մեռնեի, չլսեի այդ լուրը»,-ասում է 44-ամյա կինը, վշտանում, որ բոլոր զոհերն իր Յուրիի պես լուսավոր տղերք էին, կռվել են առանց հետ նահանջելու, կռվել են մինչև վերջին փամփուշտը։ 

«Բայց մեկը չեկավ, մեր դուռը մի բարձրաստիճան պաշտոնյա չթակեց, չցավակցեց, չասաց, որ «հայրենիքի համար թանկ գին եք վճարել, ցավակցում եմ»»։ 

Սկզբից ուզում էին Յուրիին հուղարկավորել Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում, քանի որ տեղափոխելու համար վառելիք, իսկ դիահերձարանի սառցարաններում պահելու հնարավորություն չկար։ Տիկին Քնքուշի ու ամուսնու ջանքերով հայթայթում են որոշակի քանակի վառելիք ու սեպտեմբերի 25-ին բռնում գաղթի ճանապարհը։ Յուրին հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Նա ամեն եկող-գնացողի ժպտում է իր բարի, կամեցող աչքերով...

Եռաբլուրում մի շիրմաքար կա, որին պատկերված բարի աչքերով տղան ժպտում է ամեն եկող-գնացողի 

Նյութի աղբյուր՝ MediaHub.am

Поделиться
Класс
Send
img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են