Մեքենայի հետընթացի ժամանակ վրաերթի ենթարկված 1.8 ամսական երեխան մահացել է

Մեքենայի հետընթացի ժամանակ վրաերթի ենթարկված 1.8 ամսական երեխան մահացել է

Իրադարձային Ipress 2022-07-06 18:46:00 30081
Հետևեք մեզ՝ Telegram-ում
erexa-1_kDa-o.jpg

Հուլիսի 4-ին, ժամը 19.45-ին, հիվանդանոցից ոստիկանությունհաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա, զուգակցված ծանր գանգուղեղային վնասվածքով միկվոհեմոռիա, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 2021 թ. նոյեմբերին ծնված Տիգրան Մանուկյանը:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ պարզվել է՝ ժամը 18.50-ի սահմաններում Արարատի մարզի Ավշար գյուղի Ֆիդայու փողոցի 9-րդ տներից մեկի մոտ «NISSAN X-TRAIL» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 8 ամսական  Տիգրան Մանուկյանին, որը մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

 

Поделиться
Класс
Send