«Մեր նպատակը հաշմանդամության մասին կարծրատիպ կոտրելն էր»․ Արարատը պատերազմի հետևանքով կորցրել է ոտքերը

«Մեր նպատակը հաշմանդամության մասին կարծրատիպ կոտրելն էր»․ Արարատը պատերազմի հետևանքով կորցրել է ոտքերը

Բանակ Ipress 2023-10-30 18:02:00 582
img9378_R4DgS.jpeg

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Արարատ Թորոսյանը բանակ է զորակոչվել 2019-ի հունվարի 25-ին։ Ծառայել է Մարտունի 3-ում։

«Տագնապով իմացանք, որ պատերազմ է ու բարձրացանք դիրքեր։ 4 օր դիրքերում եմ եղել, վիրավորում ստացել եմ հոկտեմբերի մեկին։ Դիտակետում էի։ Արկը, երբ եկավ, դիրքում կարծեմ՝ 7 հոգի էինք։ 2 հոգի զոհվեցին ԱԹՍ-ի հարվածից։ Երեքս ստացել ենք տարբեր աստիճանի վիրավորում։ Ամեն ինչ հիշում եմ, թե ոնց եղավ»,-Iravaban.net-ի «Արցախյան երկրորդ պատերազմ․ ապրող և ապրեցնողները» շարքի շրջանակներում պատմում է Արարատը։

Նրա վիրավորումը շատ ծանր է եղել։ Արարատը կորցրել է ոտքերը։ Նրա խոսքով՝ անգամ բժիշկներն են զարմացել, թե ինչպես է նա փրկվել և գրեթե ամբողջ ընթացքում գիտակցությունը տեղն է եղել։ Երբ արկը խփել է, սկզբում կտրվել է նրա ոտնաթաթը, հետո տեսել է, որ մյուս ոտքն էլ է կտրված։

«Տարել են տարբեր տեղեր, տարել են դիահերձարանի նման մի տեղ, ամբողջը մարմիններ էին տարբեր կտրվածքներով, ձեռք, ոտք․․․․կլինիկական մահ եմ տարել, մտածել են՝ մահացած եմ, տարել են այտեղ։ Հետո տեղափոխել են Գորիս։ Գորիսում գիտակցությունս կորցրել եմ։ Գիտակցության են բերել և ուղարկել են Երևան։ Ուղղաթիռի մեջ արթնացա, ասացի՝ չմեռանք, ուղղաթիռ էլ նստեցինք»,-պատմում է նա ու ժպտում։

Արարատ ասում է, որ իր համար ծանր է եղել, բայց գիտակցել է, թե ինչի համար է արել և հաղթահարել է։

«Կյանքը շարունակվում է, կյանքը գեղեցիկ է։ Շատ մարդ կերազեր, որ ուղղակի ապրեր, կապ չունի, թե ոնց, ուղղակի ապրեր»,-նշում է նա։

Պրոթեզների արժեքը, որոնք կրում է Արարատը, 50 միլիոն դրամ է։ Նա ասում է, որ պետությունն է այն իրեն տրամադրել, սակայն շատ դժվարությամբ։

«Հիմա ես ունեմ այս պրոթեզները, բայց շատ զինհաշմանդամներ կան, որ չունեն ու այնպես չէ, որ մի քանի հազար հոգի են, որ պետությունը չի կարողանում բոլորին ապահովել պրոթեզներով»,-ասաց մեր զրուցակիցը։

Նա անդրադարձավ նաև այն խնդրին, որ զինհաշմանդամները, որոնք ունեցել են հաշմանդամության 1-ին խումբ,  2-րդ խումբ են տեղափոխվել։

«2 տարի առաջին խումբ ենք եղել, երկու տարի հետո խումբը փոխեցին։ Այստեղ գումարի հարցը չէ, այլ կոնկրետ մեզ չհարգել է դա։ Ասում են՝ առողջացել ես, քայլում ես, բայց իրենք անգամ գաղափար չունեն, թե ոնց ես քայլում։ Ես տեղյակ եմ, որ դա շատ զինհաշմանդամների ապրելու միջոց էր, իսկ պետությունը զրկում է մեզ այդ միջոցից»,-ասաց Արարատը։

Նա անդրադարձավ նաև այն խնդրին, որ քաղաքի մի շարք մասերում չկան թեքահարթակներ, եղածն էլ անհարմար է։ Նա ևս ընկել է։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել