«Մենք ասում ենք՝ մենք ենք ամենահինը, հայերը՝ թե իրենք». Զուրաբիշվիլին՝ Հայաստանի մասին

«Մենք ասում ենք՝ մենք ենք ամենահինը, հայերը՝ թե իրենք». Զուրաբիշվիլին՝ Հայաստանի մասին

Իրադարձային Ipress 2025-01-20 10:26:00 378
Հետևեք մեզ՝ Telegram-ում
salome-zurabashvili_Xq8LQ.jpg

Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հարցազրույց է տվել Fox News հեռուստաալիքին, որի ընթացքում խոսել է նաև Հայաստանի մասին:

«Վրաստանը աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից է, ինչպես Հայաստանը։ Մենք ասում ենք՝ մենք ենք ամենահինը, նրանք՝ թե իրենք։ Բայց փաստն այն է, որ մենք երկուսս էլ հնագույն քրիստոնեական երկրներ ենք, և սա մեզ սերտորեն կապում է…

Մենք Ամերիկայի կարիքն ունենք։ Բայց կարծում եմ, որ Ամերիկան էլ մեր կարիքն ունի»,- ասել է Զուրաբիշվիլին։

Հարցազրույցի ընթացքում նա նաև մեկնաբանել է Ռուսաստանի վերաբերմունքը Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ՝ նշելով, որ Մոսկվան ցանկանում է գերակայել տարածաշրջանում և Վրաստանի նկատմամբ կիրառում է «նոր ռազմավարություն», ինչպես Ռումինիայի և Մոլդովայի դեպքում է:

Поделиться
Класс
Send