Նոր մանրամասներ «Մեյմանդարի» շուկայի սպանությունից․ Գործը բացահայտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոր մանրամասներ «Մեյմանդարի» շուկայի սպանությունից․ Գործը բացահայտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրադարձային Ipress 2023-01-16 22:42:00 522
Հետևեք մեզ՝ Telegram-ում
meymandar_l6iM1.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություներով՝ երեկ հունվարի 15-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տաք հետքերով բացահայտել են նույն օրը Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի «Մեյմանդարի» շուկայում տեղի ունեցած սպանությունը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դատաբժիշկը սպանության վայրում աշխատում էր, Վաղարշապատի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ սպանությունը կատարած անձը դեպքի վայրից դիմել է փախուստի ու գտնվում է Երևանում։ 

Ոստիկանության օպերատիվ խմբերը ուղևորվում են Երևան ու արդեն Գրիգոր Լուսավորիչ փողոցում հայտնաբերում են կասկածյալին, ով տեղափոխվում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից էլ ներկայացվում է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Արմավիրի մարզի ոստիկանները, քննիչներն ու դատախազության աշխատակիցները պարզել են, որ սպանվածը Լոռու մարզի բնակիչ 50-ամյա Սարգիս Ա․-ն է, իսկ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Արթուր Հ․-ն։ Սպանությունը կատարելու կասկածանքով հայտնաբերված ու քննչական բաժին ներկայացվածն էլ Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ 56-ամյա Անդրանիկ Կ․-ն է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանությունը տեղի է ունեցել գյուղմթերքի շուկայում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Անդրանիկ Կ․-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ 

Պարզվել է նաև, որ սպանության վայրում հայտնաբերված խոհանոցային դանակը հանցագործության գործիքն է եղել։ 

Поделиться
Класс
Send
inqntir-e-korcanvel_rkux-.jpg

Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

brnutyun__lvOp.jpg

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. 13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն են կատարել. բժիշկները պայքարում են կյանքի համար

1-or-jranjatum_WJ3UL.jpg

Տեղեկացեք․ 1 օր ջուր չի լինելու

exanaky-hayastanwum_IK2jr.jpg

Առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի բարձրացում

goxutyun_U1lp7.jpg

Նոր մանրամասներ 36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործից

ahazang-lunapark_oP5h6.jpg

Արտակարգ դեպք՝ Երևանում․ Մանրամասները

hangucyal_z7DbR.jpg

Բրազիլիայում կինը հանգուցյալին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

larvac-iravichak_eIrEx.jpg

Լարված իրավիճակ Աբովյան փողոցում․ Մանրամասներ

vache-tovmasyan_q7pR_.jpg

Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ֆիլմը կցուցադրվի Կաննի կինոփառատոնում

dolar-rubli_CAfmn.jpg

Ռուբլու և դոլարի նոր փոխարժեքներ սահմանվեց ԿԲ-ի կողմից

voghbergakan-vtar_6DZXp.jpg

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. Կա զոհ և վիրավոր

luys-chi-lini-1_Zi0QN.jpg

10:00-ից հոսանքազրկումներ կլինեն